«Ջախջախել ես, պրծել ես». տուժողի իրավահաջորդը՝ Վարդան Պետրոսյանին

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նախորդ նիստին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Վաղինակ Մկրտչյանին: Այսօր դատական նիստի ընթացքում փաստաբանը լրացրեց իր միջնորդությունը: Նա նշեց, որ Վարդան Պետրոսյանին ահապաղ ազատ արձակելու մասին միջնորդության մեջ ինքը երեք հարց էր բարձրացրել և ակնկալում էր դատարանի դիրքորոշումը:

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ Վարդան Պետրոսյանին անհապաղ ազատ արձակելու մասին միջնորդությունը մերժելու դատարանի որոշման մեջ դատավորն անգամ մի բառ չի նշել, որ պաշտպանական կողմը սխալ է:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանն էլ ասաց, որ իր որոշումը հանձնվել է պաշտպանին և չի պատրաստվում կրկին անգամ անդրադառնալ նրա յուրօրինակ մեկնաբանություններին:

Վարդան Պետրոսյանը միացավ իր պաշտպանի միջնորդությանը՝ նշելով, որ նախորդ դատական նիստի ընթացքում ինքը հիշեցրել է իր նախնական կալանքի պատմությունը, որ փաստաբանը ջախջախում էր դատախազին, սակայն զարմանալին այն էր, որ դատարանները երկարացրել են իր կալանքի ժամկետը:

Կարդացեք նաև

Vardan Petrosyan-dat1

Ավտովթարի արդյունքում մահացած էդգար Հակոբյանի մայրն արձագանքեց այդ հայտարարությանը՝ նշելով. «Ջախջախել ես, պրծել ես»: Վարդան Պետրոսյանն ասաց նաև, որ իրենց լսում են, սակայն կայացնում են իրենց որոշումը. «Սա է, որ անվստահություն է ներշնչում»:

Դատախազ Ա. Սարգսյանը, ինչպես նաև տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն առարկեցին միջնորդության դեմ: Ռուբեն Բալոյանն ասաց, որ դատարանը դատավարական օրենքի որևէ խախտում թույլ չի տվել՝ որևէ կերպ չխախտելով ամբաստանյալի որևէ իրավունք: Ռ. Բալոյանն ասաց նաև, որ դատավորի կանխակալության վերաբերյալ պաշտպանական կողմը փաստացի ապացույցներ չի ներկայացրել: Տուժողների ներկայացուցիչը նշեց, որ դատարանը նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը Վարդան Պետրոսյանին չխանգարեց դիմել տուժող կողմին, ինչի իրավունքը չուներ:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Տեսանյութեր

Լրահոս