Թուրքիայի վարդագույն լիճը

Թուրքիայի 2-րդ ամենամեծ լիճը՝ Թուզը, փոխել է իր գույնը՝ ստանալով վարդագույն ու կարմրավուն երանգ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ այն ընդգրկված է աշխարհի ամենագունեղ լճերի շարքում։ Թուզ լիճը գտնվում է Աքսարայ, Անկարա և Քոնիա նահանգների միջև։

Նշվում է, որ լիճը նման երանգ է ստացել ջրի ջերմաստիճանի ու աղիության մակարդակի բարձրացման պայմաններում։ Այդ գործընթացների ժամանակ ջրում գտնվող ջրիմուռներն արտադրում են գունավոր նյութ՝ պաշտպանվելով արևի ճառագայթներից։ Մանրէները շատ արագ բազմանում են ու լճի գույնը փոփոխվում է։

Կարդացեք նաև

Բազմաթիվ զբոսաշրջիկներ գալիս են դիտելու լիճը։ Շատերն էլ մտնում են աղի լիճ՝ ամրապնդելու իրենց առողջությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31