«Դուք սպանում եք, մենք էլ գոնե վիրավորենք». Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստ (տեսանյութ)

Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ընթացքում դատավոր Վաղինակ Մկրտչյանը դատարանի դահլիճից դուրս հրավիրեց գործով տուժող Հայկ Հակոբյանին: Երբ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացնում մի քանի վկաների դատարան հրավիրելու վերաբերյալ, տուժող Հայկ Հակոբյանը հայտարարեց. «էս ի՞նչ են անում»: Նա նշեց, որ դուրս է  գալիս դատական նիստերի դահլիճից. «Չեմ կարա նստեմ, նայեմ»:

Դատարանի դահլիճում ներկաները նշեցին, թե իրենց վիրավորել են, որին տուժող կողմն արձագանքեց. «Դուք սպանում եք, մենք էլ գոնե վիրավորենք»: Դատավորը դատական նիստերի դահլիճից դուրս հրավիրեց դատարանում ներկաներից ևս մեկին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930