3 տարվա ազատազրկում՝ ամուսնուն դանակահարելու համար

Ամուսնուն ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող կնոջը դատարանը դատապարտել է 3 տարվա ազատազրկման: Առաջին ատյանի դատարանի վճռով կնոջ նկատմամբ նշանակված պատիժը պայամանականորեն չի կիրառվել. նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Կնոջը մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ իրենց տանը կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է ամուսնու հետ, մինչև այդ իր կողմից օգտագործված խոհանոցային դանակով դիտավորությամբ հարվածել է նրան և կրծքավանդակի աջ կեսի, կրծքավանդակի խոռոչ թափանցող ծակած-կտրած վնասվածքի, հեմոթորաքսի և ձախ հարականջային շրջանի կտրած վերքի ձևով պատճառել կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:

Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ մինչև դատաքննությունը սկսելը կինը հայտնել է, որ համաձայն է մեղադրանքի հետ և միջնորդել է քննությունն անցկացնել արագացված կարգով:

Առաջին ատյանի դատարանի վճռի համաձայն՝ կինը պառապում է «մտավոր թերնորմալություն, էպիլիեպտիկ նոպաներով՝ անամնեզում » հիվանդությամբ, խնամքի տակ են գտնվում երկու անչափահաս երեխա, բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղելեղել, տուժողի կողմից նրա դեմ բողոք կամ քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացվել, տուժողը համարվում է ամբաստանյալի ամուսինը և ներկայումս նրանք շարունակում են վարել համատեղ կյանք:

Դատարանը որպես կոնջ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ ամբաստանյալի խնամքի տակ մինչև տասնչորս տարեկան երկու երեխա կա, տուժողի վարքագծի հակաօրինականությունը, որը պայմանավորել է հանցագործությունը, անկեղծորեն զղջալը: Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ վարքագծի հակաօրինականությունը արտահայտվել է նրանում, որ նա այդ օրը տուն է վերադարձել հարբած վիճակում, վիճաբանել է խոհանոցում աշխատանքներ կատարող կնոջ հետ, ծեծի է ենթարկել նրան, պատճառելով նրան առողջությունը կարճատև քայքայող թեթև վնաս և այդ ընթացքում էլ կինը ձեռքում գտնվող խոհանոցային դանակով դիտավորությամբ հարվածել է տուժողին ու նրան պատճառել կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս: Դատարանը պատիժը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չի տեսել:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց. այդ ընթացքում այն կարող է բողքարկվել քրեական վերաքննիչ դատարան:

Տեսանյութեր

Լրահոս