Տեղում պարզվել է, որ դպրոցի 4-րդ հարկում քամու հետևանքով կոտրվել են դասարանի ապակիները, շրջվել պատուհանները և քանդվել միջնապատը:
Երեւան-Իջեւան ավտոճանապարհին այսօր` օգոստոսի 17-ին 6.00-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել կայանված «Կամազ 55-11» ավտոմեքենային:
Կ. Հովհաննիսյանը (ծնվ. 1950 թ.), միացնելով խանութի հոսանքը` հոսանքահարվել է: Վերջինս տեղափոխվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Խաչատուր Խաչատրյանը առաջին և երկրորդ կարգի այրվածքներով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ավելի վաղ «Աերոֆլոտ» ընկերությունից հայտնել էին, որ Ռեյկիավիկում գտնվող ուղևորների համար ուղարկվել է ռեզերվային ինքնաթիռ: Հաղորդվել էր նաև, որ ուղևորները չեն կարող Մոսկվա վերադառնալ առաջին ինքնաթիռով, քանի որ ավարտվել էր անձնակազմի աշխատանքային ժամը:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
«Lonmin» հանքում խռովությունները ծագել են երկու արհմիությունների առերեսման արդյունքում, որոնք պայքարում են Մարիկանայի նկատմամբ վերահսկաողության համար: Հանքագործների ազգային միությունը (Հարավային Աֆրիկայի գլխավոր մասնագիտացված միությունը) եւ նրա երիտասարդ մրցակիցը` Հանքափորների եւ շինարարների ասոցացիան հերքում են տեղի ունեցած բռնությանը իրենց որեւէ մասնակցությունը: Իր հերթին «Lonmin» ընկերությունը հանքափորներինն սպառնացել է ազատել աշխատանքից, եթե նրանք 24 ժամվա ընթացքում չվերադառնան աշխատանքի:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավային Կանդահար նահանգի Շահ-Վալի-Կոտ շրջանում: Վթարի պատճառները ճշտվում եմ:
Փրկարարները տեղակայված են երկու հանրային լողափերում՝ յուրաքանչյուրում՝ 6 հոգի: Իսկ ինչ վերաբերում է մասնավոր լողափերին, պրն Մկրտչյանն ասաց, որ յուրաքանչյուր մասնավոր լողափ ինքը պետք է ունենա իր փրկարարը, սակայն փրկարարական ուժերը ևս անհրաժեշտության դեպքում հասնում են օգնության:
Նա ս/թ հուլիսի 31-ից հետախուզվում էր խարդախության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
Օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է նշված հասցեով: Շենքի մոտ կանգնած է եղել աղբատար մեքենա: Նշված մուտքն ու հարակից տարածքը ստուգելով, օպերատիվ զրույցներ և այլ միջոցառումներ իրականացնելով ու կասկածելի ոչինչ չհայտնաբերելով` օպերատիվ խումբը վերադարձել է:
Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր, սակայն նա հրաժարվել է ներկայանալ դատաբժշական փորձաքննության: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով տեղի գործակալությունը, զինվորականները պարենամթերք էին տեղափոխում Պուլի Խումրիի ռազմաբազա:
Հայաստանի ոստիկանության զորքերի տեխնիկայի ու սպառազինության գծով հրամանատարի նախկին տեղակալ Վանիկ Մանուկյանը դեռեւս չի որոշել բողոքարկելու է, արդյոք, իր դեմ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավճիռը վերաքննիչ դատարան: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Վ. Մանուկյանի պաշտպան Հասմիկ Պապյանը, հավելելով, որ բողոքարկման համար ժամանակ կա մինչեւ օգոստոսի 23-ը:
Թռիչքի ժամանակ անանուն աղբյուրը ամերիկյան իրավապահ մարմիններին հայտնել է, որ ինքնաթիռում պայթուցիկներով 5 ճամպրուկ կա, որոնք պետք է գործի դրվեն Մոսկվայում վայրէջք կատարելիս
Ձեռնարկվում են միջոցառումներ Հարություն Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Իրաքի 5 քաղաքում շուրջ 10 պայթյուն է տեղի ունեցել: Ամենաշատ զոհերը գրանցվել են Բաղդադից 60 կմ հեռավորությամբ գտնվող Ալ-Ֆալջա քաղաքում, որտեղ սպանվել է 4 ոստիկան:
Նշենք, որ ներկայումս Աֆղանստանում 925 վրացի զինվորական է ծառայություն անցկացնում: Նրանց թիվը նախատեսվում է ավելացնել ևս 750-ով:
Նախնական տվյալներով՝ ինքնաշեն ռումբը տեղադրված է եղել ռեստորանի դիմաց, իսկ պայթյունի հզորությունը համարժեք է շուրջ 200 գրամ տրոտիլին:
Դեպքի վայրում են գտնվել Շենգավիթ վարչական շրջանի «Կանաչապատում» ՓԲԸ, կոմունալ֊տնտեսական բաժնի և «1-04» ծառայության աշխատակիցները: Ժամը 23.00-ին «Կանաչապատում» ՓԲԸ աշխատակիցների ուժերով ծառը մասնատվել է և վտանգը վերացվել:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.07-ին, մարվել` 19.40-ին: Այրվել են բեռնատարի սրահը եւ առջեւի անվադողերը:
Փրկարարները վիրահատարանում մասնատել են մսաղացի կաղապարը, ազատել տուժածի ձեռքը:
Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ:
Միջազգային կառույցների կարծիքով, այս երկրում շարունակական բռնությունների պատճառներից մեկն էլ հենց օգտակար հանածոներն են:
Պայթյունների հետևանքով չորս մարդ վիրավորվել է: Ռումբերից մեկը պայթել է տոնավաճառում: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Հիվանդանոց են ժամանել Ոստիկանության Էրեբունու և Սևանի բաժինների օպերատիվ խմբեը, քանի որ կան տեղեկություններ, որ հրազենային վնասվածքը Ա. Մանուկյանը ստացել է Գեղարքունիքի մարզում:
Օգոստոսի 14-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, զենքով խուլիգանություն կատարելու կասկածանքով, իրենց տներից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Վոլոդյա Դ.-ին և 1990 թ. ծնված Համբարձում Հ.-ին:
Քննիչները պնդում են, որ պայթյունից անմիջապես հետո կինոթատրոնի տարածքից դուրս է եկել կարմիր մի մեքենա, որի մակնիշը դեռ հայտնի չէ: Ոստիկանությունը սկսել է մեքենայի որոնման աշխատանքները:
Պարզվել է, որ նրանք օգոստոսի 11-ին, ժամը 01.30-ին, Մովսես Խորենացու և Զաքյան փողոցների խաչմերուկում ծեծի են ենթարկել Բելառուսի Հանրապետության մի քաղաքացու և հափշտակել նրա բջջային հեռախոսն ու ոսկյա շղթան:
Պարզվել է, որ նա 2008 թ. նոյեմբերին Նանսենի փողոցի 19 շենքի բնակարաններից մեկում շինարարական աշխատանքներ կատարելիս ննջասենյակի պահարանից գողացել է 360.000 դրամ: