BMW-ի վարոդը Գյումրիում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, հետո բախվել կայանված Mercedes-ին
Այսօր՝ փետրվարի 17-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 19։10-ի սահմաններում BMW 525 մակնիշի 29 ՍՕ 063 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի Փորձագիտական կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու և այնուհետև բախվել կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի 90 ԼՏ 770 համարանիշի ավտոմեքենային։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW-ի վարորդը, վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական, մեքենան թողել է դեպքի վայրում ու դիմել փախուստի։
Նշվում է, որ BMW-ն հաշվառված է Գյումրի քաղաքի Կամոյի փողոց 75 ա շենքի 19 բնակարանի բնակիչ, 31-ամյա Կարեն Գրիգորի Վխկրեյանի անվամբ, իսկ Mercedes-ը՝ Գյումրի քաղաքի Հնոցավան 4-րդ շարքի 8-րդ տան բնակիչ 54-ամյա Արթուր Թորոսյանի անվամբ։
Mercedes-ի վարորդը կայանված վիճակում վնասված անվադողը փոխելուց է եղել և տեղի է ունեցել վրաերթ-վթարը։ Քաղաքացիները Ճանապարհային ոստիկանթյան 2-րդ սպակայան գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցների հետ BMW-ն կարողացել են առանձնացնել Mercedes-ից, որից հետո վրաեթի ենթարկվածներից մեկին տեղափոխել ն Գյումրիի կենտրոնական հիվանդանոց։
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածներն ամուսիններ են, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։
Այս պահին ոստիկանության Գյումրու բաժնի օպերատիվ-քննչական խումբը ձեռնարկում է օպերատիվ միջոցառումներ՝ հայտնաբերելու համար BMW-ի վարորդին, ինչպես նաև պարզելու հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։