Բաժիններ՝

Լոռու մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Այսօր՝ փետրվարի 18-ին, գիշերը ժամը 02:00-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից Ոստիկանության Վանաձորի բաժին հայտնել են, որ կրծքավանդակի աջ կեսի ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է բերվել Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ, 44-ամյա Սասուն Թոմոյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Լեռնապատ գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Թամոյանի և Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի բնակիչ, 18-ամյա Պավել Պետրոսյանի միջև: Վիճաբանության ժամանակ Պ. Պետրոսյանը դանակով հարվածել է Ս. Թոմոյանին: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում քննություն է սկսվել:

Պ. Պետրոսյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ Ս. Թոմոյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Shamshyan.com

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս