
Երևանում բախվել են «Կոկա Կոլայի» և աղբատար ավտոմեքենաները. կա վիրավոր (լուսանկարներ)

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00.30-ի սահմաններում Բաշինջաղյան փողոցի թիվ 59 շինության առջև բախվել են Ապարանի բնակիչ 26-ամյա Արտակ Մելքոնյանի վարած «Շևրոլե» 262 LO 61 և Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վաղինակ Մուրադյանի վարած ԳԱԶ մակնիշի 028 ԼՏ 61 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Շևրոլեի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Նշվում է, որ Ա. Մելքոնյանն աշխատում է «Կոկա Կոլա» ընկերությունում որպես առաքիչ, իսկ Վ. Մուրադյանը «Մաքուր Աջափնյակ» ՓԲԸ-ում: