Բաժիններ՝

Չինաստանը և ԱՄՆ-ն պետք է վերացնեն խոչընդոտները բարձր մակարդակի շփումների համար. Վան Ի

Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է վերացնեն խոչընդոտները և հաղթահարեն արգելքները բարձր մակարդակի շփումների համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Պեկինում ԱՄՆ դեսպան Դևիդ Պերդյուի հետ հանդիպման ժամանակ:

«Կողմերը պետք է իրականացնեն այն կարևոր համաձայնությունները, որոնք ձեռք են բերել երկու պետությունների ղեկավարները, կենտրոնանան դրական օրակարգի վրա, պատշաճ կերպով վերահսկեն տարաձայնությունները, վերացնեն խոչընդոտները և հաղթահարեն արգելքները բարձր մակարդակի շփումների համար», – մեջբերում է նախարարի խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Վան Ին նշել է, որ երկու պետությունների հարաբերությունները նախկինի նման բախվում են տարբեր մարտահրավերների և ռիսկերի։ Չինաստանի արտաքին գործերի նախարարի գնահատմամբ՝ կապերի զարգացումը՝ փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության հիման վրա, համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին և միջազգային հանրության ակնկալիքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31