Բաժիններ՝

Արծվի արձանի հարակից տարածքում վթարի ենթարկված ԲՄՎ-ի 23-ամյա վարորդը հիվանդանոցում մահացավ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 13-ին, Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ում (Արծվի արձանի մոտ) տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը «BMW» 525 մակնիշի ՝ 33 TՏ 576 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել երթևկելի գոտուց և մոտ 80 մ գլորվելով, ժայռաբեկորներին բախվելով՝ հայտնվել գետում:

Հիվանդանոց տեղափոխված երիտասարդը` Կոտայքի մարզի Առինջ գյուղի 12-րդ փողոցի բնակիչ 23-ամյա Տիգրան Սահակյանը, գիշերը՝ ժամը 01:20-ի սահմաններում, մահացավ:

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարար վարչության և Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները մեծ դժվարությամբ գետից դուրս էին բերել վիրավոր տղամարդուն, իսկ հետո Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ բուժանձնակազմը ցավազրկող էր ներարկել, որից հետո պատգարակով փրկարարները՝ քաղաքացիների և բժիշկների օգնությամբ, վիրավորին դուրս էին բերել ձորից, և շտապ օգնության ավտոմեքենան տեղափոխել էր նրան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Կային կասկածներ, որ հնարավոր է՝ էլի մարդ եղած լինի ավտոմեքենայում, ինչի համար թվով 20 փրկարարներ ճոպաններով և լուսարձակներով իջել էին ներքև՝ որոնողական աշխատանքներ կատարելու համար:

Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանը և ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ քննչական խումբը:

99-9 99-2 99-3 99-4 99-5 99-6 99-7 99-8

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս