168.am-ը զրուցեց Սիրիական ավիաուղիների հայաստանյան ներկայացուցչության հետ, որից ստացավ հետևյալ մեկնաբանությունը. «Մեր ընկերությունը տեղյակ է կատարվածի մասին, սակայն ինքնաթիռը նորմալ վիճակով մեկնել և վերադարձել է, իսկ զոհերի մասին տեղեկություններ չունենք»:
Վթարի վայր են ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները: Տեղում են նաև Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը:
Փրկարարները և ոստիկանները համատեղ ուժերով կանխել են Երևանի` Խորենացու 4-րդ նրբանցքի 25-րդ տան բնակիչ` 1988 թ. ծնված Գ. Տոնոյանի ինքնասպանության փորձը:
Ինքնաթիռը կործանվել է Պալանա գյուղի տարածքում: Արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով՝ օդանավում գտնվել է 11 մարդ և 2 հոգանոց անձնակազմը:
Փլուզման հետևանքով «Մերսեդես E 320» մակնիշի 55 ՍՏ 009 համարանիշի ավտոմեքենան մոտ 25 մ գլորվել է ցած, որտեղ շինարարական աշխատանքներ են կատարվում:
Պայթյունը տեղի է ունեցել Սուլթանղազի թաղամասում, ինչից հետո թաղամասում կյանքը կաթվածահար է եղել:
Նախնական տվյալներով՝ հարձակումից առաջ նրանց միջև կռիվ է եղել:
Խոշոր ավտովթարը տեղի է ունեցել առավոտյան Մլյուզ քաղաքի մոտ (Վերին Ռեյն դեպարտամենտ): Լեհական ընկերության պատկանող ուղևորատար ավտոբուսը Գերմանիայից շարժվում էր Ֆրանսիա: Նախնական տվյալների համաձայն՝ ավտոբուսն ընթացել է մեծ արագությամբ և շրջադարձի վրա շուռ է եկել:
Իշխանությունները հայտնում են 78 զոհի մասին: Անտեսելով ավելի բարձր տեղանք տեղափոխվելու վերաբերյալ իշխանությունների հորդորները` շատ մարդիկ շարունակում են իրենց տներում մնալ` չնայած ջրհեղեղի սպառնալիքին:
Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ ուսումնասիրել են Արտաշատի ջրանցքը (Վեդի քաղաքի հատված). ջրահեղձված քաղաքացի չի հայտնաբերվել: Ժամը 08.56-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից քրեական գործ է հարուցվել` ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, կտրվի լրացուցիչ տեղեկություն:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից տեղում կատարված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդները հիմնականում Կոտայքի մարզի Զորավան գյուղի բնակիչներն են, ովքեր մասնակցել են նույն խնջույքին եւ օգտագործել են մի շարք կերակրատեսակներ։
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Ժամը 18.04-֊ին փրկարարները անվտանգ տարածք են դուրս բերել 1932թ. ծնված Գառնիկ Մկրտչյանին և ցուցաբերել համապատասխան օգնություն:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, այլ անհետաձգելի քննչական գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ վերջինս, «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական ստանալու կարգ»-ի պահանջների խախտմամբ, արտերկրում գտնվող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, միջնորդների միջոցով, որպես կաշառք պահանջել եւ ստացել է հավելյալ գումարներ:
Ջրասույզ եղած նավը, համաձայն տեխնիկական բնութագրերի՝ կարող էր տեղափոխել միայն 14 մարդու, սակայն ողբերգության պահին այնտեղ գտնվել է 40 ուղևոր:
Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են գյուղամիջյան ճանապարհները, լցվել տան նկուղները և անասնագոմերը, վնասել՝ գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքները:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունները կատարել են 1980 թ. ծնված Կառլեն Ե.-ն և 1980 թ. ծնված Զոհրաբ Ե.-ն:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում “Ֆորդ մոնդեո” մակնիշի 15 ՍՏ 570 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված “Daf” մակնիշի 19 ՍՍ 078 պետհամարանիշի բեռնատարին, այնուհետ7 ծառը կոտրելով՝ բախվել պատին:
«Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գտնվող բենզակայանի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Դերասանը նետվել է երրորդ հարկում գտնվող իր բնակարանի պատուհանից այսօր ժամը 13.15-ին: 13.27 րոպեին դեպքի վայր են ժամանել շտապ օգնության աշխատակիցները, սակայն չի հաջողվել փրկել նրա կյանքը»,- interfax գործակալությանը հայտնել են վարչությունից:
Ամինաթ Սապրիկինայի հետախուզումը սկսվել է այս տարվա մարտից: Նրան փնտրում էին, որպես հնարավոր մահապարտի: Հատուկ ծառայությունները ենթադրում էին, որ աղջիկը ինքն իրեն պայթացրել է Մախաչկալայի կամրջի վրա մայիսի 3-ին, սակայն փորձագետները դա հերքել են: Օգոստոսի 28-ին Սապրիկինան, այնուհանդերձ ինքնապայթյուն է իրականացրել` սպանելով տեղի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Սաիդ-աֆանդիին:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Պարզվել է նաև վրաերթի ենթարկված անձի ինքնությունը՝ 1928 թ. ծնված Ալեքսանդր Հովսեփյան:
Վրաստանի Պաշտպանության նախարարությունը դեպքի առնչությամբ դեռեւս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 23.00-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել Ն.Սերգեյանի և 1976 թ. ծնված Ա. Ղազարյանի միջև, որի ընթացքում Ղազարյանը «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով մահացու վրաերթի է ենթարկել Ն. Սերգեյանին և դիմել փախուստի:
Այրվել է տան աստիճանավանդակը եվ առաստաղը` 15 քմ մակերեսով, երկու մահճակալ եվ հեռուստացույց , իսկ տուժած 1930թ. ծնված Կամո Բաբայանին մինչև հրշեջ-֊փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխել են «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ընթանում է քննություն: Նախնական տվյալներով` դեպքը տեղի է ունեցել ավիավառելիքի սպառվելու պատճառով: