
Փլուզվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերությանը պատկանող գրասենյակի տանիքը

ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ փետրվարի 17-ին, ժամը 16:40-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արթիկ քաղաքում ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերությանը պատկանող գրասենյակի տանիքը (Չարենցի փողոցի թիվ 13 շենք):
Դեպքի վայր է մեկնել Արթիկ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ձյան շերտի ծանրությունից տեղի է ունեցել շենքի երկու մասնաշենքերի տանիքի ազբոշիֆերների նստվածք` համապատասխանաբար 25 և 35 քմ, ինչն իրենից ներկայումս փլուզման վտանգ չի ներկայացնում: Անվտանգության նկատառումներից ելնելով` հրշեջ – փրկարարները սահմանազատել են տարածքը: