
Ինքնասպանության փորձ՝ ընտրությունների օրը

Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարությունը, փետրվարի 18-ին, ժամը 12.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 61 ավտոմատացված հեռախոսակայանի շենքին հարակից տնակում քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտականհաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Աճարյանփողոցի 1-ին փակուղու թիվ 7 շենքիմոտակայքում գտնվող կոշիկի վերանորոգման կրպակի դուռը, որտեղ անգիտակից վիճակում հայտնաբերել են 1957 թ. ծնված Գ.Հակոբյանին: Վերջինիս հոսպիտալացրել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն: