Բաժիններ՝

Հրդեհ և պայթյուն Մեծամորում

Ինչպես հաղորդում է ԱԻ նախարարությունը, փետրվարի 13-ին, ժամը 14.17-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր – Արմավիր ավտոճանապարհին` ավտոգազալցակայանում, տեղի է ունեցել կոմպրեսատորի պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մեծամոր քաղաքի Կոմունալ ձորի թիվ 3 հասցեում գտնվող «Կարինե Մարգարյան» ՍՊԸ-ին պատկանող ավտոգազալցակայանի կոմպրեսատորային սրահում տեղի է ունեցել գազի արտահոսք, որը ուղեկցվել է պայթյունով: Պայթյունից փլուզվել է սրահի արտաքին պատից` 5-6 քմ և վնասվել սրահի տանիքը` 5-6 քմ:
Պայթյունի հետևանքով 1966 թ. ծնված Գագիկ Մայիլյանը առաջին կարգի այրվածքներով տեղափոխվել է Մեծամորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Նույն օրը ժամը 18.51-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 13 ա շենքի 9-րդ հարկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ խորովածի ծուխը թողել է հրդեհի տպավորություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս