Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքը
Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքը:
Հիշեցնենք, որ դատախազի միջնորդագրի հիման վրա՝ 2026 թվականի օգոստոսի 24-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել էր Արարատ գյուղի Հաղթանակի 44/2 հասցեում գտնվող՝ 14 քմ մակերեսով, 262 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:
Վերջին պայմանագրի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են:

