
«Մետրոպոլ» հյուրանոցի հարևանությամբ 06-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր (լուսանկարներ)

Երեկ՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23.00-ի սահմաններում Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 58-ամյա Գագիկ Դավթյանը վարելով ՎԱԶ-2106 մակնիշի 26 ՕԼ 401 համարանիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայի թիվ 1 շենքի դիմաց (Մետրոպոլ հյուրանոցային համալիրի հարևանությամբ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: