
Վրաերթի հետևանքով «Գրանդ Քենդի»-ի աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ փետրվարի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19։30-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի թիվ 59 շենքի դիմաց Երևան քաղաքի բնակիչ 21-ամյա Նորայր Բադալյանը, վարելով «Վազ 2107» մակնիշի 089 ԼՍ 57 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ 27-ամյա Արամ Մարգարյանին և 40-ամյա Հրանտ Ղուկասյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ովքեր բուժօգնություն ստանալու նապատակով դիմել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ն. Բադալյանը աշխատում է «ԴՖ դիստրիյուշն» ՍՊԸ-ում՝ որպես շուկայի զարգացման պատասխանատու, իսկ վրաերթի ենթարկվածները «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում՝ որպես կարգավորողներ։