
Այգեստանում այրվել են էլեկտրական հաշվիչները

Փետրվարի 16-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգեստանի 11-րդ փողոցի թիվ 165 տան մոտակայքում էլեկտրական սյան վրա, այրվում են էլ. հաշվիչներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել էլ. ցանցի հերթապահը:
Հրդեհը մարվել է ժամը 20.35-ին: Հաշվիչների արկղում այրվել է 14 էլեկտրական հաշվիչ: