Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Կիևյան փողոցում. բախվել են 5 ավտոմեքենաներ, այդ թվում՝ ավտոբուս

Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Կիևյան 8 հասցեի դիմաց բախվել են «ՄԱԶ 256» մակնիշի 426 LL 17 համարանիշի, «Ֆոլցվագեն Տուարեգ» մակնիշի 91 ՏT 111 համարանիշի, «Մերսեդես C 220» մակնիշի18 AA 181 համարանիշի, «Վազ 2107» մակնիշի 20 LՏ 464 համարանիշի և «Մերսեդես C 280» մակնիշի 33 TP 883 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ՃՈ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ: Կարճ ժամանակում ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Բոլոր վարորդները հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվում են բժշկական փորձաքննության՝ պարզելու սթափության աստիճանները:

gago1112 gago1113 gago1114 gago1115 gago1116 gago1117 gago1118 gago1119

shamshyan.com

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս