
Կին վարորդը «Ֆոլկցվագենով» վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին (լուսանկարներ)

Փետրվարի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Հերմինե Միքայելյանը վարելով «Ֆոլկցվագեն» մակնիշի 92 DR 999 համարանիշի ավտոմեքենան Կորյուն փողոցի 12/1 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Հովհաննես Չոբանյանին, ով փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված վայրով: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել և վրաերթի ենթարկվածին, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, Հ. Միքայելյանը աշխատում է «Բիզնեսսթայլ» ՍՊԸ-ում որպես մենեջեր: