Բաժիններ՝

Windows 9-ի նորամուտը տեղի կունենա 2015 թվականի ապրիլին. բլոգեր

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Microsoft կորպորացիան օպերացիոն նոր համակարգը թողարկելու է 2015 թվականի ապրիլին, որը ստանալու է Windows 9 անվանումը: Այս մասին հայտարարել է բլոգեր Փոլ Տարոտը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները: Windows 9-ի մանրամասները հայտնի կդառնան այս տարվա ապրիլին:

2014 թվականին Microsoft-ը թարմացումներ է թողարկելու Windows 8.1-ի և սմարթֆոնների համար նախատեսված Windows Phone 8-ի համար: Windows 8-ի նորամուտը տեղի է ունեցել 2012 թվականի հոկտեմբերին: Մեկ տարի անց Microsoft-ը համակարգը թարմացրել էր մինչև Windows 8.1-ի:

Net Applications վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013 թվականի դեկտեմբերին շուկայում Windows 8-ի մասնաբաժինը կազմել է 6.9 տոկոս, իսկ Windows 8.1-ինը՝ 3.6 տոկոս: Ամենահանրաճանաչը Windows 7 օպերացիոն համակարգն է՝ 47.5 տոկոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս