Բաժիններ՝

Հունվարի 15-ը «Վիքիպեդիայի» օրն է

Դու նո՞ւյնպես Վիքիպեդիայի ընթերցող ես։ Եթե դուք նույնպես խմբագրում  կամ ցանկանում եք խմբագրել, ապա «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակը հունվարի 15-ին հրավիրում է նշելու «Վիքիպեդիայի» ծննդյան օրը։ Այս մասին 168.am-ը տեղեկանում է «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակից: Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Տեղեկացնենք, 2001 թվականի հունվարի 15-ին Ջիմի Ուելսը և Լարի Սանգերը ստեղծեցին «Վիքիպեդիա» հանրագիտարանը։ Մինչ այդ նրանք ստեղծել էին մեկ այլ հանրագիտարան՝ «Նուպեդիան», որը, սակայն, այդպես էլ հաջողության չհասավ։ «Նուպեդիան» փակ հանրագիտարան էր․ բովանդակությունը վերահսկում էր գիտնականներից կազմված հանձնաժողովը։ Ի տարբերություն իր նախորդի, «Վիքիպեդիան» պատկանում է հանրությանը, «Վիքիպեդիան» զարգացնում ու վերահսկում են նրա ընթերցողները։ Բացի այդ, այստեղ բոլոր հոդվածները գտնվում են ազատ արտոնագրի ներքո, այնպես որ, ոչ ոք չի կարող ասել, թե դրանք իրեն են պատկանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031