Նոյյան տապանը հսկայական կլոր նավ է եղել. նոր բացահայտումներ
Naked Science ամսագրի փոխանցմամբ` Միջագետքից հայտնաբերված հնագույն փաստաթուղթը մանրամասն նկարագրում է, թե ինչպես է կառուցվել նավը, որն անհայտ ժամանակներում փրկել է ողջ երկնային ֆաունան:
Հնագույն կավե «փաստաթղթերը» գտնվել են մի քանի տարի առաջ, այն վաճառվել է Բրիտանական թանգարանին: Վաճառողը պնդել է, որ հնագույն իրը գնել է իր հայրը Մերձավոր Արեւելքում Երկրորդ համաշխարհայինից անմիջապես հետո:
Թանգարանի աշխատակիցներին հաջողվել է վերծանել գրությունները: Հնագույն իրը մոտավորապես բջջայինի մեծությամբ է, շականագույն եւ ծածկված է սեպագրերով:
Գիտնականներն ամենահետաքրքիր բացահայտումը համարել են այն, որ տապանը նկարագրվում է որպես կլոր նավ:
Դժվար է ասել` արդյոք նման նավը կարող էր իրականում մնալ ջրի վրա, թե ոչ: Այնուամենայնիվ, անգլիացի ինժեներները մատդիր են նավ պատրաստել` համաձայն հնագույն սեպագրում նկարագրված սխեմայի: Նրանց աշխատանքի մասին էլ բրիտանական հեռուստաընկերությունը պատրաստվում է ֆիլմ նկարահանել: