NASA-ի գիտնականներն ապրիլի 13-ին հայտնել են Սատուռնի արբանյակ Էնցելադի վրա կյանքի գոյության համար համապատասխան պայմանների առկայության նշանների մասին:
ՀՀ պաշտպանության նախարարության և «ՀայԹեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ Softline Armenia ընկերությունը կազմակերպել էր կիբեռանվտանգության խնդիրներին նվիրված գիտաժողով: Գիտաժողովի կազմակերպիչները նշում են, որ գիտաժողովը նպատակ ունի հնարավորություն ընձեռել ոլորտի մասնագետներին ծանոթանալ միջազգային լավագույն փորձին և տեղեկացված լինել կիբեռանվտանգության ժամանակակից լուծումներին ու մոտեցումներին։
Ադրբեջանցի հաքերները կոտրված հայկական էջերում տեղադրում էին Ադրբեջանի դրոշի նկարները, կիսվում էին ադրբեջանական երգերով և նկարներով, ինչպես նաև ուղիղ հեռարձակմամբ ծաղրում էին հայերին և հայ զինվորներին: Մոնթե Մելքոնյան կիբեռ բանակը խոստացել էր ցավոտ հարված հասցնել ադրբեջանցիներին և կատարել է իր խոստումը:
Բժիշկները հանգել են այն եզրակացության, որ այն մարդիկ, ովքեր ավելի շատ են գործածել մրգեր, ավելի հազվադեպ են հիվանդացել շաքարախտով: Հետազոտությունը, որի շրջանակներում զննվել են ՉԺՀ-ի ավելի քան 500 հազար բնակիչներ, տեւել է շուրջ յոթ տարի:
«Մեր ոլորտում, գոնե մեր մասով, մենք զբոսաշրջիկին տալիս ենք Հայաստանին հատուկ հյուրընկալությունն ու ջերմությունը»,- ասում է համահիմնադիրը:
Apple-ը հայտնվել է հինգերորդ տեղում՝ այն կիսելով Acer-ի հետ, թեև լեփթոփների բրենդների վարկանիշը գլխավորում էր 2010 թվականին դրա հրապարակման սկսվելու պահից։
Մարդկային ռեսուրսների կառավարման ծրագրային ապահովում ստեղծող հայաստանյան Teamable ընկերությունն այսօր հայտարարել է 5 միլիոն դոլարի վենչուրային ֆինանսավորում ստանալու մասին:
Այս տարի մասնակիցները մրցելու են հինգ թեմաներով՝ «Երկիրը և մենք», «Կապույտ մոլորակ», «Զգուշացեք, առջևում վտանգ կա», «Մեր Էկոլոգիական միջավայրը» և «Մտածեք և ստեղծեք»:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում ընտրվել է Արեգ Միքայելյանը: Այս մասին տեղեկացրին ԳԱԱ մամուլի ծառայությունից:
Համատեղ ծրագրով նախատեսված է 18 դրամաշնորհ՝ նորարարական առաջարկ ներկայացրած կազմակերպություններին: Մինչև 2019 թվականը նախատեսվում է հատկացնել 30.000-ից մինչև 50.000 եվրոյի չափով դրամաշնորհներ՝ առավելագույնը 12 ամիս տևողությամբ ծրագրերի համար, իսկ գիտատեխնիկական ոլորտում ձեռնարկատիրական գործունեությանն ուղղված դրամաշնորհների մրցույթի շրջանակում կհատկացվի մոտ 10 դրամաշնորհ՝ 15.000 եվրոյի չափով, առավելագույնը 12 ամիս տևողությամբ ծրագրերի համար:
Ուրախալի լուր բոլոր նրանց համար, ովքեր օգտվում են WhatsApp-ից։ Հավելվածում հայտնվել է նոր գործառույթ, որին շատերն էին անհամբերությամբ սպասում։ WABetaInfo բլոգը հայտնել է, որ մեսինջերի օգտատերերը շուտով հնարավորություն կունենան հեշտությամբ դուրս գալ անհարմար իրավիճակներից։
«Էքսփիդիշեն 50» առաքելության անձնակազմի անդամներն են ռուս տիեզերագնացներ Սերգեյ Ռիժիկովն ու Անդրեյ Բորիսենկոն, ինչպես նաեւ NASA-ի տիեզերագնաց, ամերիկացի Ռոբերթ Շեյն Քիմբրոունը: Վերադարձը կազմակերպվել է ռուսական «Սոյուզ» տիեզերենավի միջոցով:
ԵՄ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախաձեռնությամբ Աղվերանում ապրիլի 8-9-ը տեղի ունեցավ հանդիպում՝ տեխնոլոգիական նորարարությունները կյանքի կոչելու համար դրամաշնորհ տրամադրելու նպատակով նախատեսված մրցույթի երկրորդ փուլին ընդառաջ:
«Հեռու պահելով հայկական ընկերություններին՝ օտարերկրյա ընկերություններին արհեստական հաղթանակ են ապահովում «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն և նրանց վերադաս պետական մարմինները»,- նշվում է հայտարարության մեջ:
Instax mini 9-ով լրակազմում կա հատուկ ոսպնյակ մակրոնկարահանման համար: Լուսանկարչական ապարատները ներկայացված են մի քանի գույներով. կապույտ կոբալտ, երկնագույն սառույց, վարդագույն ֆլամինգո, կանաչ լայմ եւ ծխագույն…
Հետազոտողները հայտնաբերել են, որ կյանքի առաջին երկու շաբաթվա ընթացքում նորածինը, միջին հաշվով, լաց է լինում օրական մոտավորապես երկու ժամ: Այնուհետեւ լացի տեւողությունն սկսում է աճել եւ մինչեւ վեցերորդ շաբաթն օրական հասնում է երկու ժամ 15 րոպեի: Այս տարիքից երեխաներն ավելի քիչ են լաց լինում: 12-րդ շաբաթում լացը տեւում է միջին հաշվով մեկ ժամ 10 րոպե:
PicsArt-ը գործարկել է 3D խմբագրման հնարավորությամբ ազատ օգտագործման ստիկերներ Windows հարթակի օգտատերերի համար:
Տեխնիկան այսօր արդեն մեր կյանքի անբաժան մասն է։ Ներկայացնում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն երկարացնել բջջային հեռախոսի կյանքը։
Eritasard.am-ի զրուցակիցը ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի hակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանն է, ով հաղթող է ճանաչվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված «Երիտասարդ 2016» մրցանակաբաշխության «Երիտասարդ գիտնական» անվանակարգում:
Instagram-ում հայտնվել է երկաստիճան նույնականացման եղանակ։ Այն կօգնի պաշտպանել էջը կոտրելուց։ Օգտատերն անձամբ պետք է միացնի այս գործառույթը։ Այն ակտիվացնելու դեպքում էջը բացելու համար հարկավոր է հաստատել երկու անգամ. նախ՝ հավաքելով գաղտնաբառը, ապա՝ համապատասխան կոդը, որն ուղարկվում է բջջային հեռախոսին։
Optym Արմենիան, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնն առաջին անգամ կազմակերպում են Smarter Transportation Data հեքեթոնը:
Բոլոր դիմորդները պետք է հանձնեն մաթեմատիկայի ոլորտում ունեցած գիտելիքները և տրամաբանությունը ստուգող թեստ և հարցազրույց։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 10.04.2017թ.:
Լավագույն օպերացիոն համակարգի մասին քննարկումները վաղուց արդեն դադարել են: Գրեթե բոլորը հասկացել են, որ iOS-ն ու Android-ն ունեն իրենց ընդգծված առավելություններն ու կողմերը, որոնք զիջում են մրցակցին:
Այժմ Android-ն ամենատարածված օպերացիոն համակարգն է: Սա վերաբերում է ողջ շուկային, և ոչ միայն՝ սմարթֆոններին: Նախորդ հետազոտությունների արդյունքում առաջատարը Windows-ն էր: Android-ի ցուցանիշը 37,93% է, և այս տոկոսներով օպերացիոն համակարգը շատ քիչ է զիջում Windows-ի ցուցանիշին՝ 37,91%: Սակայն Google-ը վերջին տարիներին գրանցում է ստաբիլ աճ: Մի քանի տարի առաջ Android-ի ցուցանիշն ընդամենը 2,4% էր:
Վերջերս ցանցում նոր վիրուս է հայտնվել։ Այս անգամ նշանակետում WhatsApp-ի օգտատերերն են։ Այն վտանգավոր է, քանի որ դուրս են բերվում օգտատիրոջ հաշվի բոլոր անձնական տվյալները։
Տորոնտոյի (Կանադա) համալսարանի գիտնականները գնահատել են երկրանման մոլորակների քանակը, որոնք կարող են տեղավորվել արեգակնանման աստղերի շուրջը բնակելիության գոտու սահմաններում:
Մեքսիկայի Զբոսաշրջության վարչությունը Lapiz գովազդային գործակալության հետ ստեղծել են բարձրտեխնոլոգիական համակարգ, որն ամպ է առաջացնում տեկիլայից, հաղորդում է Travel and Leisure-ը:
Չինաստանի Սինան քաղաքում վիրաբույժները կատարել են հիվանդի ականջի փոոխպատվաստման վիրահատություն, ականջ, որն աճեցվել է նրա թեւին, հաղորդում է «Սինհուա»-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Nokia-ն վերադառնում է սմարթֆոնների արտադրության շուկա: Ու չնայած ընկերության հիմքում հիմա ոչ այնքան հայտնի HMD ընկերությունն է, շատերի համար սա հին Nokia-ն է: Ընկերության մատուցած ամենամեծ անակնկալը Nokia 3310-ի վերադարձն էր: