Android-սմարթֆոնների նկատմամբ iPhone X-ի գլխավոր առավելությունը
KGI Securities ընկերության վերլուծաբան Մին-Չի Կուոն հայտարարել է, որ Apple-ի մրցակիցները կկարողանան ընկերության տեխնոլոգիաները վերարտադրել միայն երկուսուկես տարի անց: Այդ մասին գրել է MacRumors-ը:
Մասնագետի խոսքով՝ TrueDepth ֆրոնտալ խցիկը Apple-ին առաջատարն է դարձնում տեխնոլոգիական ընկերությունների շարքում: Դա թույլ կտա «լիակատար վստահություն» ապահովել 2018-2019 թվականներին Hi-End սմարթֆոնների շուկայում Apple-ի վաճառքների աճի հարցում: Այսպիսով՝ մինչեւ այս տարեվերջ Apple-ը կարող է վաճառել մոտավորապես 35 մլն iPhone X, հավելել է Մին-Չի Կուոն: Նշվում է, որ առանձին ընկերություններ արդեն ներկայացրել են իրենց տեխնոլոգիաները դեմքի սքաների աշխատանքի համար:
Այսպես, Samsung-ի վերջին սմարթֆոններում հայտնվել է պաշտպանության այդ համակարգը, սակայն այն աշխատում է դեմքի 2D պատկերների հիման վրա եւ նվազ անվտանգ է Face ID-ի համար: Apple-ը խորհուրդ է տալիս iPhone X նոր սմարթֆոններում դեմքերի ճանաչման համակարգը չօգտագործել 13 տարեկանից ցածր օգտատերերին: Կորպորացիայում հայտարարում են, որ մարդու արտաքինի եզակի առանձնահատկությունները ձեւավորվում են մինչեւ 13 տարեկանը:
Նաեւ Apple-ը խորհուրդ էտալիս Face ID-ն զգուշությամբ օգտագործել նրանց, ովքեր եղբայրներ եւ քույրեր ունեն, հատկապես՝ երկվորյակներ, այդ դեպքում iPhone X-ի արգելազերծման ժամանակ բացառված չեն սխալ գործարկումները: Apple-ը պաշտպանության Face ID նոր համակարգը ցուցադրել է սեպտեմբերի 12-ին iPhone X-ի շնորհանդեսի ժամանակ: Այն հիմնված է ինֆրակարմիր սքանավորման մեթոդի վրա՝ օգտատիրոջ դեմքի ծավալային մոդելի ստեղծման համար: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ Face ID-ն գործում է մթության մեջ եւ նույնիսկ եթե սմարթֆոնի տերը գլխարկ դնի: