Վիրուսային նոր գրոհը շաբաթվա ամենաքննարկվող երևույթներից էր: Վիրուսից հիմնականում տուժեց Ուկրաինան, սակայն այն արագորեն տարածվում է նաև ամբողջ աշխարհով: Վիրուսի տարածման արդյունքում խաթարվել էր մի շարք բանկերի, տրանսպորտային ընկերությունների, պետական հաստատությունների և ձեռնարկությունների աշխատանքը:
«Մինչ այժմ մեծ հարց է, թե ինչպես վիրուսն աշխարհի մակարդակով տարածվեց այդ արագությամբ։ Մասնագետներն այժմ աշխատում են այդ ուղղությամբ»։
Եվրոպական հայտնի Startup Wise Guys աքսելերատորի հիմնադիրները, ֆրանսիական Startdoon ներդրումային նախաձեռնության հիմնադիրները և հայկական ստարտափներում ներդրումներ կատարող smartgate.vc վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչները մի ամբողջ օր անհատական հանդիպումների ձևաչափով (office hours) աշխատեցին ընտրված 13 ստարտափների հետ:
Կանադացի գիտնականները ցույց են տվել, որ մարդու կյանքի միջին առավելագույն տեւողությունը (այսինքն՝ միջինացված Երկրի վրա բոլոր երկարակյացների հաշվառմամբ) առնվազն ավելի է, քան ավելի վաղ համարվում էր: Համապատասխան հետազոտությունը հրապարակված է Nature հանդեսում, դրա մասին հակիրճ հայտնել է Մակգիլի համալսարանը (Կանադա)։
Twitter սոցիալական ցանցի նախկին փոխնախագահ, հայազգի Րաֆֆի Գրիգորյանը նշանակվել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի գլխավոր տեխնոլոգիական տնօրեն: Գրիգորյանն այս մասին տեղեկացրել է նաև իր թվիթերյան էջում:
«Կարելի է ասել, որ Հայաստանում առաջին մոբայլ խաղի մրցույթն է: Բավականին հետաքրքիր խաղ է և ուշադրություն է պահանջում, արագ կողմնորոշվելու կարողությունն է զարգացնում: Մենք փորձեցինք մեկ օր օգտակարը համատեղել հաճելիի հետ: Մեզ մոտ առհասարակ հեռախոսներ, պլանշետներ չեն օգտագործվում, բայց ամռան ընթացքում գոնե մի օր պետք է զվարճանք, և ոչ թե՝ միայն կրթություն, զարգացում: Ամեն ինչն էլ պետք է համեմվի երեխաների ցանկություններով»,- ասաց Նելլի Խաչատրյանը:
Ավստրալացի եւ կանադացի երկրաբաններն ուսումնասիրել են Երկրի տեկտոնական սալերի դինամիկան 1000-ից մինչեւ 520 միլիոն տարի առաջ:
Աշխարհում ամեն տարի կորչում է ավելի քան 30 միլիոն դրամապանակ: Անընդհատ դրամապանակներ կորցնելու անլուծելի թվացող խնդրի լուծում է առաջարկում GlobalAM հասարակական կազմակերպությունը՝ ներկայացնելով աշխարհում առաջին խելացի դրամապանակը:
Symantec հակավիրուսային ընկերությունը պնդում է, որ գտել է այն վիրուսի տարածումը կանգնեցնելու միջոցը, որը մեկ օր առաջ ախտահարել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի խոշոր ընկերությունների համակարգերը:
2017 թվականի սեպտեմբերին Samsung-ը կներկայացնի իր ամենաթանկ սմարթֆոնը: Այս սմարթֆոնի ներկայացումը տեղի կունենա այն ժամանակ, երբ կտեսնենք նոր iPhone-ը:
«Փորձում ենք համադրել կրթական և տեխնոլոգիական զարգացման մարտահրավերները մեկ վայրում: Միջոցառումն ունի սոցիալական բազմաթիվ ծրագրեր, որոնք թույլ են տալիս շփումների և փորձի փոխանակման: Ներկայացվող ընկերությունների համար կստեղծվի հնարավորություն՝ հետագայում ունենալ իրենց մասնաճյուղերն այստեղ: Այսինքն՝ մենք օգտագործում ենք այս հնարավորությունը՝ նաև տեխկենտրոնը ներկայացնելու համար»:
Տարածաշրջանային զարգացմանը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական ընկերությունների խթանմանը միտված համաժողով-ցուցահանդեսը ներգրավել էր շուրջ 200 ներկայացուցիչներ կառավարությունից, համալսարաններից, գիտահետազոտական ինստիտուտներից, դոնոր կազմակերպություններից, նորաստեղծ և կայացած ինժեներական ընկերություններից, ոլորտի ներկայացուցիչներ՝ Հայաստանից և արտերկրից:
Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք, ով խորանում է պատմագիտության, բանասիրության մեջ, ի վերջո, հանգում է նրան, որ երկուսն էլ նույն ոլորտն են՝ հայագիտությունը: Երբ սկսում ես խորապես ուսումնասիրել հայագիտությունը, ինչ-որ փուլում վերանում են սահմանները՝ այն մշակութաբանությո՞ւն է, բանասիրությո՞ւն, թե պատմություն: Հայագիտությունում ո՞վ կասի Մանուկ Աբեղյանը, Մառը, Մալխասյանը բանասերնե՞ր են, պատմաբաննե՞ր, թե ազգագրագետներ: Նրանք և՛ այս են, և՛ այն: Իրական հայագիտության բնույթն է այսպիսին:
«Միշտ կա հավանականություն, որ Երկրին կբախվի աստերոիդ: Այդ ժամանակ ձեզ չի փրկի անգամ Բրյուս Ուիլիսը: Մենք պետք է հաշվի առնենք ամեն բան և ունենանք հավելյալ ծրագիր: Եթե մեր տեսակն ուզում է գոյատևել, մենք պետք է տարածվենք Տիեզերքում և բացահայտենք նոր աշխարհներ»:
WhatsApp մեսինջերը կդադարի թարմանալ մի շարք հին մոդելի սմարթֆոններում: Խոսքը, մասնավորապես, Nokia և BlackBerry ընկերությունների մասին է: 2020 թվականից մեսինջերը կդադարի աշխատել Android 2.3 օպերացիոն համակարգերում:
«Կարծում եմ, որ ի վերջո սահման գոյություն ունի: Մենք մի օր կզգանք այն, և, հնարավոր է, դրանով են պայմանավորված հոգեկան և նյարդային հիվանդությունների շատ արագ աճը: Չի՞ խոսում դա այն մասին, որ ուղեղն արդեն գերբեռնված է այն միջավայրի պատճառով, որում նա ապրում է»,- ասաց Կապլանը:
Բրիտանացի եւ ամերիկացի գիտնականները պարզել են, որ մեծահասակ հայրերի որդիները, երիտասարդ ծնողների զավակների համեմատությամբ, օժտված են այնպիսի բնութագրերով, որոնք նրանց թույլ են տալիս մեծ հավանականությամբ դառնալ հրաշամանուկներ:
Dictate. այսպես է կոչվում Microsoft ընկերության նոր մշակումը, որը թույլ է տալիս թելադրել տեքստը Outlook, Word և PowerPoint ծրագրերում:
Ռոբոտատեխնիկայի համաշխարհային շուկայի ծավալը 2025 թվականին կարող է կազմել 87 մլրդ դոլար 2010 թվականի 15,1 մլրդ դոլարի դիմաց:
Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը կարծում է, որ առաջիկա 30 տարում մարդկությունը պետք է սկսի գաղթել Երկրից:
Կորեայի Հանրապետության մայրաքաղաքի քաղաքագլուխ Պակ Վոն Սունը հունիսի 20-ին լրագրողներին է ներկայացրել հարավկորեացի IT-մասնագետների նորագույն մշակումը՝ քաղաքի կառավարման Seoul Live ինտերակտիվ համակարգը:
Ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները ցույց են տվել, որ XXI դարի վերջին Երկրի բնակչության երեք քառորդին կսպառնա մահացու վտանգավոր շոգը:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» նախագծի ղեկավար Եվա Մարիա Նահերը նշում է, որ իրենք նպատակ ունեն հայկական ստարտափներին տալ օգտակար բիզնես խորհուրդներ:
Առցանց առեւտրի հսկա Amazon ընկերությունը գնել է Whole Foods Market բնական սննդամթերքի վաճառքով զբաղվող խոշոր ամերիկյան խանութների ցանցը: Գործարքի արժեքն է ավելի քան 13 միլիարդ դոլար, դա Amazon ընկերության խոշորագույն գործարքն է:
«Շատ հպարտ եմ ուղղակի։ Կարծում եմ՝ այս նվիրատվությունը շատ օգտակար կլինի և թույլ կտա գիտահետազոտողներին շատ ավելի արդյունավետ աշխատել։ Այս մասնակցությունը թույլ կտա նաև մեզ մտածել ավելի երկար համագործակցության մասին»,- ասաց Լուէն Թերզյանը։ Քրիստոֆ Թերզյանը կյանքից հեռացել է 2016-ի ամռանը՝ 56 տարեկան հասակում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում «Սոֆտկոնստրակտ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը: Ընկերությունը գործունեություն է ծավալում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ մասնավորապես, զբաղվում է բազմապրոֆիլ ծրագրավորմամբ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում հիմնադրված «Սոֆտկոնստրակտ»-ը ներկայումս գրասենյակներ է բացել աշխարհի 14 երկրներում և ունի ավելի քան 500 գործընկեր:
GIF-ի ֆորմատի սիրահարների համար Facebook ընկերությունն անակնկալ է պատրաստել:
««Հանրային դիվանագիտություն» հ/կ-ն ևս ունի այս երկու գաղափարները, և հենց այստեղ է, որ խաչվում են մեր ճանապարհները: Աջակցելով գիտությանը՝ մենք ներդրում ենք անում, որ մեր երկրում գիտությունը զարգանա»,- նշում են հասարակական կազմակերպությունում:
Երկար սպասված մուգ ինտերֆեյսն արդեն իրականություն է iOS11-ում՝ չնայած Apple ընկերությունն այդ մասին չի հիշատակել շնորհանդեսի ընթացքում։
Facebook-ը հեշտացրել է տեղեկատվություն ստանալու խնդիրը: Նա ասում է` կարող եք առանց որևէ կայք մտնելու՝ նույն տեղեկատվությունը կարդալ նաև մեզ մոտ, այդ դեպքում դուք կխուսափեք գովազդներից: Նույն ոճով աշխատում է նաև YouTube-ը»,- հավելեց Գժեգոժ Պիխոտան: