NASA-ն բոլոր ցանկացողներին առաջարկում է իրենց անունն ուղարկել Մարս
Բոլոր նրանք, ովքեր կմտնեն NASA-ի կայք եւ այնտեղ հայտ կլրացնեն, կարող են իրենց անունով ցուցանակ ուղարկել Մարս, որը կտեղադրվի nSight իջեցվող ապարատի վրա: Այդ մասին հայտնել է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիան։
«Մարսը շարունակում է գրավել տիեզերքի՝ ամեն տարիքի սիրահարների մտքերն ու սրտերը: Մեր ակցիան նրանց հնարավորություն կտա բուն իմաստով դառնալ առաքելության բաղկացուցիչ մասը, որն ուսումնասիրելու է կարմիր մոլորակի ընդերքը»,-հայտարարել է Բրյուս Բանդերդտը՝ InSight առաքելության ղեկավարը NASA-ում:
InSight իջեցվող ապարատը, որը նախատեսված է «մարսացնցումների» եւ կարմիր մոլորակի ընդերքի այլ գործընթացների՝ պատմության մեջ առաջին դիտարկումների համար, NASA-ի մեկ այլ «երկրաբան»-զոնդի՝ «Փյունիկ» լենդերի ժառանգորդն է, որը Մարսի վրա վայրէջք է կատարել 2008 թվականի մայիսին՝ նրա մակերեւույթին կյանքի հետքեր եւ ջուր գտնելու նպատակով:
Ապարատի վրա աշխատելու է սեյսմագրիչ, ինչպես նաեւ երկրաֆիզիկական ջերմաչափ, որը կտեղակայեն 5-մետրանոց բացվածքում Մարսի ընդերքի ջերմաստիճանի չափումների համար: Զոնդի սարքերից մեկը բարճր ճշգրտությամբ հետեւելու է մոլորակի պտտման տատանումներին, ինչը կօգնի որոշել զանգվածի բաշխումը մոլորակի ընդերքում եւ ավելի լավ հասկանալ դրա ներքին կառուցվածքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: