
Sony-ն կներկայացնի խելացի օգնականի իր տարբերակը

Sony ընկերությունը մտադիր է կրկին զբաղվել խելացի օգնական-ռոբոտների արտադրությամբ:
Խելացի օգնական ստեղծելու ճանապարհին ընկերությունն առաջին հերթին կզբաղվի տնային կենցաղում օգնող ռոբոտի ստեղծմամբ, որը նման կլինի իսկական շան: Սա նման կլինի Google և Amazon ընկերությունների թողարկած խելացի օգնականներին, սակայն, ի տարբերություն վերջիններիս՝ ձայնային սարքերին կփոխարինի շուն-ռոբոտը:
Ընկերությունում վստահ են, որ ռոբոտների տեսքով խելացի օգնականներն ավելի մեծ հաջողություն կունենան շուկայում: Սա նորություն է շուկայում, ինչը, ըստ ընկերության ներկայացուցիչների՝ կարող է նոր էջ բացել խելացի օգնականների ստեղծման գործում:
Ավելի վաղ ընկերությունը փորձել էր խելացի օգնական-ռոբոտ պատրաստել: Գադջետն անվանվել էր Aibo, սակայն այն ավելի շատ նման էր խաղալիքի:
Սիրարփի Աղաբաբյան