Բաժիններ՝

Կասպերսկու հակավիրուսին մեղադրել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների տվյալները գողանալու մեջ

The Wall Street Journal (WSJ) հրատարակությունը պարզել է, որ ռուս հաքերները «Կասպերսկու լաբորատորիայի» հակավիրուսի օգնությամբ գողացել են ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) տվյալները։

Հրատարակության աղբյուրը հայտնել է, որ 2015 թվականին նրանք կոտրել են ԱԱԳ-ի կապալառուի անձնական համակարգիչը, որում տեղակայված է եղել հակավիրուսային ծրագիրը: Գողացված տվյալներից հասկանալի է դարձել, որ հատուկ գործակալներ են ներդրվում այլ պետությունների կիբեռհամակարգերում:

Հաղորդվում է, որ ԱԱԳ-ի գործընկերոջ համակարգչից տեղեկատվությունը հայտնվել էռուսական հատուկ ծառայությունների ձեռքում: Հրատարակության կողմից հարցված փորձագետները տեղի ունեցածը որակում են «վերջին տարիների խոշորագույն վրիպումը անվտանգության համակարգում»:

Հոկտեմբերի 5-ին NovaStor ընկերությունը «Կասպերսկու լաբորատորիային» մեղադրել է օգտատերերի տվյալները կարդալու մեջ: Ռուսական ընկերության մրցակիցը նախազգուշացնող համապատասխան նամակներ է ուղարկել պոտենցիալ հաճախորդներին:

Սեպտեմբերին ԱՄՆ-ի իշխանությունները «Կասպերսկու լաբորատորիային» մեղադրել են լրտեսության մեջ: ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը պահանջել է երկրի բոլոր պետական հաստատություններից՝ 90 օրվա ընթացքում հեռացնել հակավիրուսային ընկերության բոլոր պրոդուկտները:

«Լաբորատորիայում» հերքում են մեղադրանքները: Ընկերությունը հայտարարել է, որ քաղաքական խաղերի զոհ է դարձել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս