
iPhone-ի և iPad-ի վրա կհայտնվեն նոր էմոձիներ

iPhone-ի եւ iPad-ի համար Apple iOS գործառական համակարգի նորացված տարբերակում կհայտնվեն հարյուրավոր նոր էմոձիներ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում։
iOS 11.1 նորացման թողարկմամբ օգտատերերին հասանելի կդառնան ավելի արտահայտիչ սմայլիկներ, սեռային առումով չեզոք կերպարներ, տարատեսակ հագուստ եւ ուտելիք, կենդանիներ, հեքիաթային էակներ եւ բազմաթիվ այլ բաներ: Բացի այդ, ինչպես հայտնել են ընկերությունում, նորացման մեջ տեղ կգտնեն խորհրդանիշեր, որոնք ներկայացվել էին Էմոձիների համաշխարհային օրը, այդ թվում՝ գլխաշորով կին, մորուքով անձ եւ զոմբի:
iOS 11.1-ում նաեւ կհայտնվի նոր ժեստ՝ «Ես սիրում եմ քեզ», որի համար հիմք է դարձել ամերիկյան ժեստերի լեզվով համապատասխան արտահայտությունը: Նոր էմոձիները հաջորդ շաբաթ կհայտնվեն iOS 11.1-ի բետա-տարբերակներում եւ հասանելի կլինեն iOS-ի, macOS-ի եւ watchOS-ի համար (գործառական համակարգ, որով աշխատում են Apple Watc-երը) ծրագրային ապահովման հաջորդ նորացումներում: