
Անցյալի 5 անհավանական տեխնոլոգիա, որոնց գաղտնիքները բացահայտված չեն

Հին ժամանակներում կատարված մի շարք նորարարություններ մնացել են այդպես էլ չբացահայտված, քանի որ կար սկզբունք, որ ուսուցիչը միայն իր աշակերտին էր ասում իր հայտանագործության գաղտնիքները:
AdMe.ru-ն ներկայացնում է անցյալի 5 տեխնոլոգիա, որոնց գաղտնիքները բացահայտված չեն:
Լիկուրգոսի գավաթը
Այս հին հռոմեական գավաթը, որի վրա պատկերված է Լիկուրգոս կայսրի վախճանը, ունի հետաքրքիր առանձնահատկություն: Այն փոխում է իր գույնը՝ կախված նրա մեջ լցված հեղուկի խտությունից և լուավորությունից: Օրինակ՝ ստվերոտ տեղում այն կանաչ է, լույսի տակ՝ կարմիր: Եթե նրա մեջ ջուր լցվի, այն կդառնա կապույտ, եթե յուղ՝ դեղնակարմրավուն:
Գիտնականները նշում են, որ գավաթը պատրաստված է եղել արծաթի և ոսկու փոքրագույն նան-մասնիկներից: Ըստ գիտնականների՝ արդեն այն ժամանակ հասանելի էին այն տեխնոլոգիաները, որոնք մենք հիմա կոչում ենք նանոտեխնոլոգիա:
Ազատ էներգիա
Նիկոլա Տեսլան հանճարեղ նորարար էր և պրոյեկտել էր շատ ֆանտաստիկ իրեր: 1901 թվականին նա կառուցել է Վորդենկլիֆ աշտարակը, որն ունակ էր փոխանցել էլեկտրականություն երկրի ցանկացած կետ և ապահովել մարդկանց ազատ էներգիայով:
Ցավոք, Տեսլայի լաբորատորիան դադարեցին ֆինանսավորել, և աշտարակը շուտով քանդվեց: Նրա մահից որոշ ժամանակ անց այս նախագծի մի մասը բացահայտված էր, բայց զգալի մասերից մեկն անհետացել էր անհայտ կերպով:
Ճկուն ապակի
Մ.թ.ա. 14-37-րդ դարերի միջև ընկած ժամանակահատվածում ապրում էր գիտնական, ով ստեղծել էր նյութ, որը կոչել էր ճկուն ապակի: Նա այդ ապակուց գավաթ էր պատրաստել Տիբերիոս կայսեր համար: Տիբերիոսը գինի է խմում այդ գավաթից, ինչից հետո նետում է գավաթը գետնին, բայց այն չի կոտրվում:
Տիբերիոսը մտածում է, որ այդ ապակին կարժեզրկի ոսկին և արծաթը, և արգելում է դրա տարածումը:
Հունական կրակ
Հունական կրակ էին անվանում տաք խառնուրդը, որոնք օգտագործում էին բյուզանդացիները ծովային մարտերի ժամանակ: Այս խառնուրդը չէր հանգչում և այրվում էր անգամ ջրում:
Հետագայում այս կրակը փոխարինեցին վառոդով, իսկ այդ բաղադրությունն այդպես էլ անհայտ մնաց:
Ի դեպ, կա վարկած, որ «Գահերի խաղը» սերիալից հայտնի կրակի նախատիպը հենց հունական կրակն է:
Ունիվերսալ հակաթույն
Միհրդատ 6-րդ այնքան էր վախենում, որ իրեն կթունավորեն, որ 7 տարում սովորեցրել էր իր օրգանիզմին դիմանալ տարբեր թույների: Նա խառնում էր 54 բաղադրիչ և ստանում էր ունիվերսալ հակաթույն:
Միհրդատի մահից հետո գիտնականները պարզել են, որ այս հակաթույնն օգնում էր գրեթե բոլոր թունավորումների դեպքում: Սակայն հակաթույնի բաղադրատոմսը պահպանվել է հույժ գաղտնի:
Սիրարփի Աղաբաբյան