Բաժիններ՝

Google-ը ներկայացրել է սմարթֆոնի, նոութբուքի և այլ սարքերի նոր մոդելներ

Google ամերիկյան կորպորացիան հոկտեմբերի 4-ին Սան Ֆրանցիսկոյում կայացած շնորհանդեսին ներկայացրել է իր կողմից մշակված Pixel 2 նոր սմարթֆոնը: Միջոցառման հեռարձակումը տրվել է YouTube պորտալում։

Սարքը ներկայացվել է երկու տարատեսակով՝ Pixel 2՝ հինգ դյույմ տրամագծով էկրանով, եւ Pixel XL 2՝ 6-դյույմանոց դիսփլեյով: Երկու մոդելներն էլ հանդերձված են 12,2-մեգապիքսելանոց խցիկով: Առկա է նաեւ 8-մեգապիքսելանոց ֆրոնտալ խցիկ: Ընկերության ներկայացրած տվյալների համաձայն, սարքերի կորպուսը անջրաթափանց է:

Ինչպես Pixel 2-ը, այնպես Էլ Pixel XL 2-ը ստացել են Snapdragon 835 պրոցեսոր եւ 4 գիգաբայթ օպերատիվ հիշողություն: Կուտակիչը ներկայացված Է երկու տարբերակով՝ 64 գիգաբայթ եւ 128 գիգաբայթ: Ինչպես նշում են պրոֆիլային ԶԼՄ-ները, նոր սմարթֆոնը կդառնա iPhone-ի մրցակիցը:

Շնորհանդեսին Google-ի աշխատակիցները ցուցադրել են այլ նորույթներ: Դրանց թվում են՝ Chromebook-ի նորացված տարբերակը՝ Pixelbook անվանմամբ, ինչպես նաեւ Google Home Mini-ի անհաղորդալար դինամիկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս