ISU-ն կրկին մերժել է ռուսաստանցի գեղասահորդներին չեզոք կարգավիճակ տրամադրելու հարցում
Չմշկասահորդների միջազգային միությունը (ISU) իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ ռուսաստանցի գեղասահորդներ Մարկ Կոնդրատյուկը և Կամիլա Վալիևան այլևս չեն համապատասխանում պահանջներին, որպեսզի մրցումներին մասնակցեն անհատական չեզոք մարզիկների կարգավիճակում։
Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիի աղբյուրը հայտնել էր, որ ISU-ն չեղարկել է Կամիլա Վալիևայի և Մարկ Կոնդրատյուկի չեզոք կարգավիճակը։ Մարզիկները բողոքարկել են այս որոշումը և սպասում էին ISU-ի վերջնական որոշմանը։
«Պահանջներին համապատասխանելիության անհատական գնահատումից հետո ISU-ն որոշել է, որ Մարկ Կոնդրատյուկը և Կամիլա Վալիևան այլևս չեն համապատասխանում պահանջներին, որպեսզի մրցումներին մասնակցեն որպես անհատական չեզոք մարզիկներ»,– ասվում է ISU–ի հաղորդագրության մեջ։
Նույնատիպ որոշում է կայացվել նաև գեղասահորդներ Ալեքսանդրա Ստեպանովայի և Իվան Բուկինի առնչությամբ։
Ստեպանովան և Բուկինը 2022 թվականի Եվրոպայի առաջնության սառույցի վրա պարերում արծաթե մեդալակիրներ են։
Հունիսին ISU-ն թույլ տվեց ռուսաստանցի և բելառուս գեղասահորդներին միջազգային մրցումներին մասնակցել չեզոք կարգավիճակում։

