
Բաժանված ծնողների երեխաների ֆենոմենը

Ամերիկացի եւ շվեդ գիտնականները ցույց են տվել, որ բաժանված ծնողների երեխաները ամենայն հավանականությամբ երկարատեւ ամուսնության մեջ չեն գտնվի: Ուսումնասիրությունը հրապարակվում է Psychological Science հանդեսում: Այդ մասին հայտնել է Վիրջինիայի (ԱՄՆ) համագործակցության համալսարանը։
Մասնագետներն ուսումնասիրել են շվեդական ամուսնական գրանցումները՝ հատկապես ուշադրություն դարձնելով այն զույգերի բաժանությունների վիճակագրությանը, որոնցում երկուսի ծնողներն էլ ամուսնալուծված են եղել:
Պարզվել է, որ բաժանությունների հաճախականությունը ամենաբարձրն է եղել այն զուգընկերների շրջանում, որոնց ծնողները նույնպես ավելի վաղ բաժանվել էին: Այս կապը, ինչպես նշել են գիտնականները, հիմնականում բնորոշ է կենսաբանական, այլ ոչ թե որդեգրված ծնողների համար: Այս հանգամանքը, հեղինակների կարծիքով, մատնանշում է գենետիկական գործոնները, որոնք ազդում են մարդկանց բաժանությունների հաճախականության վրա:
Հոգեբանների շրջանում տարածված է այն տեսակետը, որ երեխաներն ընդօրինակում են իրենց ծնողների վարքագծի հիմնական շաբլոնները: Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երեխաների վարքագծի մի քանի առանձնահատկությունների համար պատասխանատու կարող են լինել ոչ միայն հոգեբանական ու սոցիալական, այլեւ գենետիկական գործոնները: