![](/banners/BeFunky-design.jpg)
Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել Աբել Աղանբեկյանին
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/serj-sargsyan-8.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Աբել Աղանբեկյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ Աբել Աղանբեկյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 85-ամյա հոբելյանի առթիվ:
Ձեր հսկայական մասնագիտական փորձով, գիտնականի և ղեկավարի վառ տաղանդով, անառարկելի հեղինակությամբ, երկարամյա գիտական, մանկավարժական և քաղաքական գործունեությամբ Դուք անգնահատելի ներդրում եք ունեցել տնտեսագիտության զարգացման մեջ:
Հայաստանում և Արցախում հպարտանում են Ձեր հաջողություններով և ձեռքբերումներով:
Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ պարոն Աղանբեկյան, քաջառողջություն և բարեկեցություն»: