Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 17-ին հանդիպեց «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնակիցներին և պատասխանատուներին: Երիտասարդ գիտնականները Հանրապետության Նախագահին ներկայացրին 2015-2016թթ. հաշվետու ժամանակահատվածում աջակցության ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում նախագահության տարեկան հաշվետվության ընթացքում անդրադարձել է գիտական աստիճանի շնորհման երկաստիճան համակարգից միաստիճան համակարգի անցնելու մասին խոսակցություններին:
«Ակնհայտ է, այստեղ որևէ կասկած չի կարող լինել, եթե ժամանակակից սարքավորումներ չկան, ապա տվյալ գիտահետազոտական հաստատությունը ուղղակի չի կարող լիարժեք գիտական գործունեություն ծավալել: Բայց որքան ես տեղյակ եմ, այն ֆինանսավորումը, որ տրվում է, հաշվի է առնվում նաև սարքավորումներ ձեռք բերելու անհրաժեշտությունը»:
«Ես կրկին ցանկանում եմ անդրադառնալ շատ-շատ մարդկանց պասիվությանը: Գիտեք` ագրեսիվ փոքրամասնությունը շատ խնդիրների է խոչընդոտում: Ուստ ի, ես ակնկալում, եմ, որ այն մարդիկ, ովքեր կարող են նոր միտք ասել, այն մարդիկ, ովքեր կարող են օգուտ բերել, մի փոքր ավելի ակտիվ լինեն Դուք էլ պիտի փոխվեք, ինչպես մենք ենք փորձում փոխվել»:
ARLOOPA հայկական ընկերությունը, որը զբաղվում է վիրտուալ և լրացված իրականության տեխնոլոգիաների մշակմամբ, առաջին անգամ չէ, որ մասնակցություն է ունենում Coca-Cola ընկերության գովազդային արշավներում: Դեռ 2014-ին Հայաստանում հնարավոր էր օգտագործել Coca-Cola Magic հավելվածը, որը թույլ էր տալիս սմարթֆոնը պահել խմիչքի լոգոյի վրա, և կհայտնվեր Ձմեռ պապը, ով ձեզ համար Ամանորի երգեր կերգեր:
Հայկական GetTreated ստարտափին 168.am-ն արդեն անդրադարձել է է: Հայաստանը բժշկական զբոսաշրջության կենտրոն դարձնել փորձող ստարտափն իր բլոգում անդրադարձել է այն պատճառներին, թե ինչո՞ւ արտասահմանում ապրող մարդիկ մատչելի և որակյալ բժշկական ծառայություններ գտնելու նպատակով պետք է այցելեն Հայաստան. կամ ՝ 10 պատճառ, թե ինչո՞ւ պետք է Հայաստանը համարվի բժշկական զբոսաշրջության Մեքքան:
Լույսի գերկարճ իմպուլսների միջոցով էլեկտրոնների շարժման կառավարումը կարող է կիսահաղորդչային համակարգչային չիպերի աշխատանքն արագացնել մոտավորապես 100 հազար անգամ:
Արդյո՞ք Հայաստանը կարող է դառնալ նման կենտրոն, կամ հնարավո՞ր է Հայաստանում գտնել մատչելի և որակյալ բժշկական ծառայություններ: Կանադայից Հայաստան տեղափոխված երիտասարդ Րաֆֆի Էլիոթը (Raffi Elliott-ian) կարծում է, որ հնարավոր է. ավելին, GetTreated ստարտափի միջոցով փորձում է ցույց տալ հայկական բժշկության թաքնված կողմերը և առավելությունները:
Google Play-ում կարելի է անջատել ցանկացած հավելվածի մեխանիկական թարմացումները: Պարզապես հավելվածի կարգավորումներով պետք է անջատել մեխանիկորեն թարմացման հնարավորությունը: Սա կարող եք շատ հեշտությամբ անել հավելվածի Կարգավորումներ (settings, настройки) բաժնում:
Telegram-ում զանգեր կատարելը դառնում է ավելի հավանական: Android-ի յուրաքանչյուր օգտատեր, ով օգտագործում է հավելվածը, կարող է մոտակա ամսվա ընթացքում փորձարկել անվճար զանգերը:
Գիտնականները լյարդի քաղցկեղի բուժման նոր ուղիներ են ուսումնասիրում:
Որքան էլ շատ ենք օգտվում ժամանակակից տեխնիկայի հնարավորություններից, կան փաստեր, որոնց մասին չգիտենք։ Շատերը չգիտեն այն մասին, թե ինչի համար է նախատեսված iPhone-ի վրա գտնվող այս անցքը, որը տեղավորված է սարքի հետևի հատվածում։
Facebook-յան հաշիվը կոտրելու դեպքում չարագործները տիրապետում են այն ամբողջ տեղեկատվությանը, որ պարունակում է ձեր հաշիվը։ Գոյություն ունի պարզ միջոց, որը թույլ կտա հասկանալ՝ արդյոք facebook-յան էջը կոտրվա՞ծ է, թե՞ ոչ։
Հայաստանում բացվել է հերթական «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիան: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից տեղեկացնում են, որ «Գոր մետալ» ընկերության աջակցությամբ Սյունիքի մարզի Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում բացվել է անվճար հիմունքներով գործող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա:
Հավանական է, որ հենց դուք, մեկ անգամ չէ, որ նման եզրահանգման եք եկել: Երազները երբեմն լինում են այնքան վառ և հետաքրքիր, որ ցանկանում եք այն պատմել ինչ-որ մեկին, սակայն արթնանալուց հետո անցնում է մի քանի րոպե, և երազն անհետանում է ձեր հիշողությունից:
Մարտի 9-10-ը հայկական 17 ընկերություն Լոնդոնում մասնակցեց հայ-բրիտանական դեմ առ դեմ (B2B) հանդիպումներին` «British-Armenian B2B Networking Event» միջոցառման շրջանակում:
Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը հավանություն է տվել համաշխարհային կառավարության ստեղծման գաղափարին: Այս մասին ֆիզիկոսը պատմել է The Times-ում հրապարակված հարցազրույցում:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ, նոր հնարավորություն է ընձեռում հայկական ստարտափներին՝ մասնակցելու Իսպանիայում՝ Սալամանկայում կայանալիք Startup Olé կոնֆերանսին: Կոնֆերանսը կայանալու է 2017 թվականի ապրիլի 26-27-ը:
Մոսկվայում՝ ՌԴ Գիտությունների ակադեմիայի գիտնականների կենտրոնական տանը տեղի է ունեցել Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրի «երդմնակալությունը», որն իր անունն ստացել է ի պատիվ հայ գիտնական Յուրի Օգանեսյանի (118 – Og (Oganesson)):
Վերջին տարիներին աշխարհի առանձին երկրներում մեծ տարածում է ստանում «ֆեյսբուք-կախվածության» գաղափարը՝ ինտերնետի սոցիալական ցանցերում շփման նկատմամբ անզուսպ հակումը՝ ի վնաս կյանքի մյուս ասպեկտների: Որպես ուսանողների և աշխատողների վրա սոցցանցերի կործանարար ազդեցության ապացույցներ այս գաղափարի կողմնակիցները բերում են այն բանի բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է վիրտուալ շփումը նվազեցրել ուսման առաջադիմությունը կամ շփվել սիրողների արդյունավետությունը:
Ամբողջ Ճապոնիայում վաճառքի է հանվել Nintendo կորպորացիայի նոր կցուրդը՝ Switch անվամբ: Այդ ընկերության կոնսոլների երկրպագուները վաղ առավոտից հերթի են կանգնել էլեկտրոնիկայի խանութների առջեւ։
Ինչպիսի՞ կայքերում են առավել հաճախ հայտնվում հայ երեխաները:
«Հայկական ընկերություններն ունեն հմուտ և տաղանդավոր աշխատուժ և կառավարության կողմից լուրջ աջակցություն: Հայաստանը կարող է բարձր տեխնոլոգիաների հանգույց դառնալ և ներգրավել բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային բազմաթիվ ձեռնարկություններ: Արդյունքում՝ Հայաստանը դառնում է համապատասխան գործընկեր Միացյալ Թագավորության համար»,- նշեց Ջուդիթ Ֆարնուորթը:
«Հայաստանում տարվա ընթացքում, անհատական համակարգչի յուրաքանչյուր օգտատեր միջինը 13 անգամ բախվել է համացանցային սպառնալիքների, տեղային վնասաբեր ծրագրերի հետ նա 6 անգամ հաճախ է գործ ունենում՝ տարվա ընթացքում միջին հաշվարկով 83 անգամ: Հայաստանն այս հորիզոնականը զբաղեցնում է օգտատերերի 33 տոկոսի ինտերնետային գրոհների ենթարկվելու պատճառով»,- վիճակագրական տվյալներ է ներկայացնում բանախոսը:
Որպեսզի ավելի դյուրին լինի կիբերհանցագործությունների հետևանքով կրած վնասների մասին պատկերացում կազմելը, Եվգենի Կասպերսկին կեսկատակ առաջարկում է ներկա գտնվողներին՝ չափել դրանց արդյունքները «Հենրիխ Մխիթարյաններով», որը համարժեք կլինի տարեկան 12 հազարի Հենրիխ Մխիթարյանի:
Zangi-ի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը նշում է, որ հավելվածն ունի մոտավորապես մեկ միլիոն բաժանորդ, և օրական դրա միջոցով կապ են հաստատում տասնյակ-հազարավոր մարդիկ:
«Կասպերսկի լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին կրկին Հայաստանում է՝ այս անգամ մասնակցելու ոչ միայն հատուկ լրագրողների համար կազմակերպված «Թվային աշխարհի սպառնալիքները» թեմայով մամուլի ընթրիքին, որ տեղի ունեցավ այսօր, այլ նաև հագեցած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել մի շարք բարձրաստիճան պետական պաշտոնյաների, այդ թվում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:
Travelmate-ը փորձում է հեշտացնել զբոսաշրջիկների կյանքը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF), Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) և հոլանդական Crosspring աքսելերատորը մեկնարկում են նոր աքսելերատոր ծրագիր հայկական ստարտափների համար:
Շատերն են նախընտրում նոութբուքերը սովորական համակարգիչներից: Բայց պետք է հաշվի առնել, որ նման սարքավորումները պահանջում են հատուկ ուշադրություն, հակառակ դեպքում դրանք արագ շարքից դուրս կգան: