
Apple-ը` iPhone X-ի ապագայի մասին

Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվը պատմել է, որ iPhone X-ի հայտնվելով ընկերությունում սկսվում է սմարթֆոնների դիզայնի նոր դարաշրջան: Այդ մասին նա պատմել է Brutus Casa ճապոնական հրատարակությանը, տեղեկացնում է 9to5mac-ը:
«Առաջ այն զգացողությունը կար, որ էկրանը եւ կորպուսը տարբեր բաղադրատարրեր են: Մենք միշտ ցանկացել ենք միավորել այդ, թվում է թե, տարբեր մասերը: Նայելով iPhone X-ին, որի ստեղծման համար երկար տարիներ է պահանջվել, ես վստահությամբ կարող եմ ասել, որ մենք վերջապես կարողացել ենք հասնել դրան,-ասել է Այվը:-Մենք բազմաթիվ լուրջ մտահղացումներ ունենք եւ արդեն աշխատում եք դրանց վրա: Խոսքն ավելի շուտ վերաբերում է ոչ թե iPhone-ի հետ կապված աշխատանքներն ավարտելուն, այլ զարգացման նոր գլուխ սկսելուն»:
Դրա հետ մեկտեղ նա պատմել է Face ID-ի կարեւորության մասին: Նրա խոսքով՝ այն, որ գոյություն ունի սմարթֆոն, որն ստույգ ճանաչում է իր տիրոջը, շատ ավելի կարեւոր է, քան կարող է թվալ: Apple-ում աշխատել են այն բանի վրա, որ գործառույթն առավելագույնս աննկատ աշխատի օգտատիրոջ համար, եւ նա ընդհանրապես չմտածի դրա մասին: