Ավստրալիայի և ԱՄՆ-ի կենսաբանները «գերսոսինձ» են ստեղծել վերքերը կպցնելու համար
Ավստրալիայի և ԱՄՆ-ի գիտնականները եզակի կենսաբանական «գերսոսինձ» են ստեղծել, որով կարելի է կպցնել վերքերի եզրերը և «կարել» ամենափափուկ և նուրբ այնպիսի հյուսվածքներ, ինչպիսիք են թոքերը կամ զարկերակները:
Այդ մասին ասված է Science Translational Medicine հանդեսում հրապարակված հոդվածում: «Այս սոսնձի պոտենցիալ կիրառումը հսկայական է՝ սկսած մարտի դաշտում կամ տարբեր աղետներից հետո վերքերի «սոսնձումից», վերջացրած վիրահատական բարդ գործողություններով կլինիկաներում: Մենք ցույց ենք տվել, որ մեր մշակումը կարող է աշխատել ամենատարբեր պայմաններում և կարող է լուծել այն խնդիրները, որոնք անկարելի է վերացնել այլ սոսինձների օգնությամբ: Մենք պատրաստ ենք ձեռնամուխ լինել մարդկանց վրա փորձեր անելուն և հուսով ենք, որ MeTro-ն շուտով կսկսի մարդկանց կյանքեր փրկել»,- հայտարարել է Սիդնեյի (Ավստրալիա) համալսարանի աշխատակից Էնթոնի Վայսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: