Այս հատուկ հավելվածները կօգնեն կազմել ճիշտ սննդակարգ և մարզումների ծրագիր: Այս միջոցով նիհարելը կլինի հեշտ և ոչ ձանձրալի:
Այն փաստը, որ սմարթֆոններն ու զանազան գադջետները վնասում են տեսողությանը, անհանգստացնում է դրանց օգտատերերին: Սակայն գադջետներ արտադրող ընկերությունները մշակել են մի շարք տարբերակներ տեսողությունը պահպանելու համար: Որպեսզի նվազեցնեք տեսողությանը հասցրած վնասները, iPhone և iPad օգտագործելիս խորհուրդ է տրվում օգտագործել գիշերային ռեժիմը:
AppStore-ից ջնջվել է Calculator% հավելվածը: Այս հավելվածը թույլ էր տալիս օգտատերերին թաքցնել անձնական լուսանկարներն ու տեսանյութերը գաղտնի թղթապանակում, որն ուներ սովորական հաշվիչի տեսք:
Amazon ինտերնետ-ռիթեյլերը հայտնել է, որ Amazon Prime վճարովի ծառայության բաժանորդների թիվն աշխարհում գերազանցել է 100 միլիոնը։
«Ռոսկոմնադզորը» կարող է արգելափակել Facebook-ը, եթե սոցցանցը չենթարկվի Ռուսաստանի օրենսդրությանը:
Եվրոպացիների եւ նրանց սերունդների շրջանում բնական շիկահեր լինելու շանսը կրկնակի մեծ է, քան շիկահեր տղամարդկանց շրջանում:
Facebook-ը վերջին շաբաթների գլխավոր նյուզմեյքերներից էր: Սոցիալական ցանցից տվյալների արտահոսքն անհանգստացրեց շատ-շատերին: Անգամ շատ խոշոր ընկերություններ պարզապես հեռացրին իրենց էջերը սոցիալական ցանցից:
«Ռոսկոմնադզորն» Apple-ին եւ Google-ին պահանջներ է հղել ընկերությունների հավելվածների խանութներից Telegram մեսենջերը հեռացնելու վերաբերյալ:
«Ռոսկոմնադզորն» ստացել է Մոսկվայի Տագանսկի դատարանի վճիռը Ռուսաստանի տարածքում Telegram-ի պրոդուկտներ մուտքի սահմանափակման մասին:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ճանաչված փորձագետ Իգոր Աշմանովը խորհուրդներ է տալիս անտեսանելի հետապնդումից ու սեփական երեխաներին վտանգներից զերծ պահելու համար:
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետներն ուսումնասիրել են մի շարք դեպքեր և տեխնոլոգիաներ, երբ սոցիալական ցանցերի օգտատերերի տվյալներն օգտագործվում են նրանց քաղաքական և սպառողական նախասիրությունների, վարկունակության, աշխատանքի տեղավորվելու հնարավորության և նրանց հնարավոր սոցիալական վարքի այլ ասպեկտների մասին տեղեկատվություն ստանալու համար։
Ջորջիա նահանգի պետական համալսարանի գիտնականների կողմից կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամուսնությունը երջանիկ կդարձնի զույգերին, որոնց ընդհանուր եկամուտը 60 000 դոլարից քիչ է:
ԱՄՆ-ի Ալբերտ Էյնշտեյնի Բժշկական քոլեջի հետազոտողները պարզել են, որ գիշերային հանգստի ճիշտ կազմված կարգացուցակը եւ ցիրկադային ռիթմերի խիստ պահպանումը թույլ են տալիս զգալիորեն բարելավել քնի արդյունավետությունը եւ առույգ ու առողջ զգալ:
Անգլիայի Սուրեյի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մոտ, որոնք նախընտրում են ուշ պառկել քնելու եւ ուշ արթնանալ (այսպես կոչված «բուեր»), ավելի մեծ է վաղաժամ մահվան վտանգը շուտ արթնացող «արտույտների» համեմատությամբ:
DxOMark հարթակը, որին վստահում են շատ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, թարմացրել է լավագույն տեսախցիկն ունեցող սմարթֆոնների տասնյակը: Այս անգամ լավագույնների ցանկում շատ են Huawei-ի սմարթֆոնները:
Սոցցանցերից հրաժարվելը մարդու օրգանիզմում նվազեցնում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով հոբելյարին առողջություն, անսպառ եռանդ նրա գործունեության մեջ և ամենայն բարիք։
NASA-ն հրապարակել է 3D-անիմացիա, որտեղ ցուցադրված էցիկլոնների համակարգը Յուպիտերի հյուսիսային բեւեռում։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի մասնագետների լուծումները մուտք են գործում Եթովպիայի շուկա:
Գերմանիայում Հայաստանի դեսպանության և Հայաստանում գերմանական տնտեսվարողների միության աջակցությամբ ապրիլի 10-13-ը Գերմանիա են այցելել ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներ` մասնակցելու «ՏՏ ոլորտի և բիզնես գործընթացների աութսորսինգ» թեմայով բեռլինյան ֆորումին, որի գործընկերներից է Հայաստանի Հանրապետությունը:
Telegram-ն արգելափակումների շրջանցման ներսարված մեթոդներ կօգտագործի:
Մոսկվայի Տագանսկի դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզորի» պահանջը եւ Ռուսաստանում արգելափակել է մուտքը Telegram մեսենջեր Անվտանգության դաշնային ծառայությանն օգտատերերի հաղորդագրությունների վերծանման համար բանալիները չտրամադրելու պատճառով:
NASA-ի մասնագետները համարում են, գոյություն ունեն ևս առնվազն 17 000 աստերոիդներ, որոնք ունակ են բախվել Երկրին: Նման գնահատականը ստացվել է 8 հազարից ավելի աստերոիդների ուսումնասիրությունից հետո, հաղորդում է Space.com-ը:
NASA-ի տեխնիկները ձեռնամուխ են եղել Mars 2020 Rover նոր մարսագնացի հավաքմանը:
ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը (NASA) հրապարակել է վիրտուալ տեսաշրջագայություն Լուսնի հայտնի լանդշաֆտային վայրերով։
Միացյալ Նահանգների Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը, ապրիլի 10-ին գրեթե հինգ ժամ պատասխանել է օրենսդիրների հարցերին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի երկու կոմիտեների՝ իրավաբանական, ինչպես նաեւ առեւտրի, գիտության եւ տրանսպորտի կոմիտեների համատեղ ունկնդրումների ժամանակ:
Այսօր տեղի ունեցավ «Թվային գարունը Հայաստանում» («Digital spring in Armenia») խորագրով մամուլի ասուլիսը, որ նվիրված էր ապրիլի 22-ին Հայաստանում կայանալիք «Հայկական Blockchain Ֆորում» ( «Armenian Blockchain Forum») առաջին միջազգային համաժողովին։
Apple ընկերությունն ապրիլի 9-ին ներկայացրել է նորույթներ՝ վառ կարմիր գույնի iPhone 8-ը եւ iPhone 8 Plus-ը Product Red բարեգործական արշավի շրջանակներում, որը միտված է փողի հանգանակությանը մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) եւ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) բուժման համար:
Միացյալ Նահանգների Space X տիեզերական ընկերության ղեկավար Իլոն Մասքն Instagram-ի իր էջում հրապարակել է BFR (Big Falcon Rocket) միջմոլորակային տիեզերանավի կորպուսի հիմնական մասի լուսանկարը: