Շատ է խոսվում այն մասին, որ գաղտնաբառերը պետք է լինեն բարդ և շատ տարբեր:
Facebook F8 2018 կոնֆերանսի ընթացքում արդեն իսկ ներկայացվել են մի շարք նորարարություններ:
Apple ընկերությունը գերազանցել է մասնագետների սպասումները՝ հասույթն արձանագրելով 61,14 մլրդ դոլարի չափով, սակայն նրա iPhone սմարթֆոնների վաճառքների ծավալներն ավելի ցածր են եղել, քան կանխատեսվում էր:
Հակադեպրեսանտների երկարատեւ գործածումը մեծացնում է դեմենցիայի զարգացման ռիսկը:
Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը մայիսի 1-ին Սան Խոսեում (Կալիֆոռնիա) կայացած F8 խորհրդաժողովում ներկայացրել է մի շարք նորացումներ սոցցանցում. ապագայում այնտեղ կհայտնվի այցելությունների պատմության մաքրման գործառույթ, նաեւ պլատֆորմը կարելի է օգտագործել որպես հավելված ծանոթությունների համար»,- ասել է Ցուկերբերգը՝ նշելով, որ նոր հնարավորությունները մատչելի կլինեն մոտ ժամանակներս եւ նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր «լուրջ հարաբերություններ» են փնտրում:
Ծխելուց եւ ալկոհոլից հրաժարվելը, առողջ սննդակարգը, թեթեւ քաշը եւ մշտական ֆիզիկական վարժությունները մարդու կյանքը միջին հաշվով երկարացնում են առնվազն տասը տարով:
WhatsApp ընկերության ղեկավար Յան Կումը հայտարարել է, որ հեռացել է պաշտոնից:
Apple-ն օգտատերերին թույլ կտա ծրագրային ապահովման նորացումները ներբեռնել առանց Wi-Fi-ի օգտագործման:
Դեռահաս մայրերից ծնված երեխաները շատ հաճախ հետ են մնում զարգացման մեջ:
Ապրիլի 25-28-ը Լիբանանում տեղի ունեցավ SmartEx ցուցահանդեսը: SmartEx-ը Լիբանանի առաջատար b2b (business-to-business) ցուցահանդեսն է, որը իր հարկի տակ է հավաքում մի շարք տեղական և միջազգային բրենդների՝ անվտանգության, Կառավարման տեղեկատվական համակարգի (MIS), ավտոմատիզացիայի, տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում:
Միացյալ Նահանգների տիեզերական գերատեսչությունը՝ NASA-ն նպատակադրվել է իր Orion նոր տիեզերանավը Լուսին ուղարկել 2019 թվականի վերջին:
Ֆիզիկական ակտիվությունն օգնում է ընկճախտից խուսափել ցանկացած տարիքում:
168.am-ը շարունակում է ներկայացնել շաբաթվա ընթացքում հայկական ՏՏ ոլորտում տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունները:
Ապրիլի սկզբին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարարական գաղափարներն ի հայտ բերելու և զարգացնելու Հեքեթոն:
Twitter ամերիկյան ընկերությունը, որին պատկանում է միկրոբլոգների համանուն ցանցը, զուտ շահույթ է ստացել 2018 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով. նրա հասույթի եւ ակտիվ օգտատերերի թվի աճը շուկայի կանխատեսումներից բարձր է եղել։
Էլեկտրոնիկայի Samsung Electronics Co հարավկորեական արտադրողը 2018 թվականի առաջին եռամսյակում օպերացիոն շահույթն ավելացրել է մինչեւ ռեկորդային ցուցանիշ, ընդ որում՝ ընկերությունը ռեկորդը նորացնում է չորրորդ եռամսյակն անընդմեջ։
Iamsterdam քաղաքային կազմակերպությունը, Explicit Wear հագուստի դիզայները և Gumdrop-ը միավորվել են, որպեսզի Ամստերդամը դարձնեն ավելի մաքուր: Նրանք պատրաստվում են օգտագործել քաղաքում թափված օգտագործած մաստակները, որպեսզի ստեղծեն սպորտային կոշիկ:
Իռլանդացի գիտնականներն ստեղծել են մենինգիտի տարբեր տեսակների ախտորոշման համակցված էքսպրես-թեստ:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ապագայում արհեստական ինտելեկտը կարող է պրովոկացիայի ենթարկել «միջուկային» պետություններից մեկին՝ միջուկային հարված հասցնելու մեկ այլ պետության:
Facebook ամերիկյան ընկերությունը տվյալների արտահոսի հետ կապված սկանդալի ֆոնին եկամուտների ու շահույթի էական աճի է հասել ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, որն ավարտվել է մարտի 31-ին:
WhatsApp մեսենջերը օգտատեր դառնալու տարիքային սահմանափակում է մտցրել Եվրոպայում, այժմ ծառայությունն անհասանելի կդառնա 16-ից ցածր տարիքի անձանց համար:
Ալկոհոլի գործածումը մեծացնում է լնդերի հիվանդությունների, քաղցկեղի որոշ տեսակների եւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը:
Ամերիկացի գիտնականները մկներին մարդու ուղեղի բջիջներ են փոխպատվաստել եւ ուսումնասիրել, թե վիրահատությունն ինչպես է ազդել դրանց վարքի վրա:
Արհեստական ինտելեկտի (ԱԻ) բնագավառի եվրոպացի առաջատար հետազոտողներն անհրաժեշտ են համարում Եվրոպայում ընդհանուր գիտական կենտրոնի բացումը՝ «ուղեղների արտահոսքից» եւ ԱՄՆ-ից ու Չինաստանից տեխնոլոգիական առումով հետ մնալուց խուսափելու համար:
Facebook ընկերությունն իր այն աշխատակիցների հաստիքակազմը, որոնք պայքարում են համանուն ցանցում ահաբեկչական բովանդակության տեղեկատվության զետեղման դեմ, 150-ից ավելացրել է մինչեւ 200:
Փարիզում «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը նախատեսվում է ընթացիկ տարվա սեպտեմբերին:
Ապրիլի 24-ին Instagram սոցիալական ցանցի աշխատանքում խնդիրներ են դիտվում մի շարք երկրներում:
Չինացի գիտնականներն ստեղծել են սինթետիկ պատրաստուկ, որը կասեցնում է քաղցկեղային ուռուցքների աճը:
Մամուլում տարածվել է տեղեկատվություն, ըստ որի՝ առաջին Android-սմարթֆոնը, որը կունենա դեմքի ճանաչման 3D համակարգ, շուկայում կհայտնվի 2018 թվականի երրորդ քառորդից ոչ շուտ:
Բլոկչեյն տեխնոլոգիաներին նվիրված առաջին համաժողովը Երևանում է համախմբել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 600 մասնագետի աշխարհի 20 երկրից: Նրանք հավաքվել են քննարկելու ապակենտրոնացած տեխնոլոգիաների ձևավորման և զարգացման համար կարևոր նշանակության հարցեր: