Բաժիններ՝

Facebook-ի օգտատերերը կարող են սոցցանցի միջոցով աշխատանք գտնել 40 երկրում

Facebook-ի վարչությունը գործառույթ է ներկայացնում տասնյակ երկրներում, որը թույլ է տալիս աշխատանք փնտրել կամ անձնակազմ ընտրել սոցիալական ցանցի միջոցով:

Ինչպես պարզաբանել են ընկերության ներկայացուցիչները, անցյալ տարի հիշյալ ծառայությունը մատչելի է եղել ԱՄՆ-ի եւ Կանադայի բնակիչների համար, սակայն այժմ դրանից կարող են օգտվել եւս 40 երկրներում: Դրանց ստույգ ցուցակը չի բերվում: Հայտարարության մեջ նշված է, որ, հարցման տվյալների համաձայն՝ որին մասնակցել է 5 հազար մարդ, յուրաքանչյուր չորրորդ ամերիկացին Facebook-ի միջոցով աշխատանք է որոնում կամ արդեն գտել է: Նշված գործառույթը թույլ է տալիս պրոֆիլային ներդիրում աչքի անցկացնել թափուր տեղերը, որոնք զետեղել են մյուս օգտատերերը:

Ծառայության միջոցով կարելի է պոտենցիալ գործատուին ուղարկել ռեզյումե եւ, այն դեպքում, եթե նա հետաքրքրություն է հանդես բերում, պայմանավորվել զրույցի շուրջը: Facebook-ի ներկայացուցիչները նշել են, որ 2011 թվականից սոցցանցն ավելի քան մեկ միլիարդ դոլար է ծախսել փոքր գործարարության օժանդակման, ինչպես նաեւ այն բանի համար, որ օգտատերերին օգնի աշխատանքի որոնման հարցում: Սոցցանցի վարչությունը պլանավորում է ընթացիկ տարում էլ նույնքան ներդնել սույն ոլորտում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս