
Xiaomi-ն պլանավորում է սմարթֆոններ վաճառել ԱՄՆ-ում և համագործակցել Microsoft-ի հետ

Չինաստանի էլեկտրոնային սարքեր արտադրող Xiaomi-ն պլանավորում է սկսել իր սմարթֆոնների վաճառքը Միացյալ Նահանգների շուկայում, չնայած ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կասկածամիտ վերաբերմունքին ՉԺՀ-ի ընկերությունների նկատմամբ:
Այս մասին հայտնել է ընկերության միջազգային բաժնի ղեկավար Վան Սյանը CNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հեռարձակվել է փետրվարի 26-ին: «Մենք միշտ էլ լրջորեն ենք վերաբերվել ԱՄՆ-ի շուկային:
Այն շատ կարեւոր է մեզ համար, բայց մենք շատ զգուշությամբ ենք օգտագործում մեր պաշարները, որպեսզի բավարարենք ամերիկացի սպառողի պահանջները»,- պատմել է Վան Սյանը:
Նա պարազաբանել է, որ ԱՄՆ-ում սմարթֆոն գնելու համար հաճախորդները նախ պետք է պայմանագիր կնքեն շարժական գործարկուի հետ, եւ դա տարբերվում է մյուս երկրների պրակտիկայից:
Ներկայում Չինաստանի արտադրողն ԱՄՆ-ի շուկայում վաճառում Է սոսկ դյուրակիր արտաքին կուտակիչներ: CNBC-ի տվյալներով՝ անցյալ շաբաթ Xiaomi-ն եւ Միացյալ Նահանգների Microsoft-ն համագործակցության համաձայնագիր են ստորագրել ամպային հաշվումների (cloud computing), արհեստական ինտելեկտի եւ համակարգչային ապարատների ոլորտի վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: