Դեպրեսիայի նոր վտանգավոր հետևանքները

Կանադայի Տորոնտոյի համալսարանին կից Թմրաբանության եւ հոգեկան առողջության կենտրոնի գիտնականները պարզել են, որ երկարատեւ ընկճախտը կարող է փոփոխությունների հանգեցնել ուղեղում: Հետազոտության արդյունքները հրապարակված են The Lancet Psychiatry հանդեսում։

Հետազոտությանը մասնակցել է 25 մարդ, որոնք երկարատեւ ընկճախտով տառապել են ավելի քան 10 տարի, 25 մարդ՝ միջին տեւողության ընկճախտով, եւ 30 լիովին առողջ մարդ: Նրանց մոտ, ովքեր վաղուց են տառապել ընկճախտից, ուղեղում գտել են տրանսլոկատորային սպիտակուցի 30 տոկոսով ավելի բարձր մակարդակ, որոնք ստեղծում են իմունային բջիջները:

Ինչպես պարզվել է նախորդ հետազոտությունների ընթացքում, ուղեղը նման կերպ է հակազդում է նեյրոդեգեներատիվ հիվանդություններին, ինչպիսին Ալցհայմերի կամ Պարկինսոնի հիվանդությունն է, սակայն դեպրեսիան, թեկուզ այն դրանց չի թվին չի դասվում, դատելով ըստ նոր արդյունքների, կարող է որոշ առումներով նման արդյունք ունենալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս