
8 միջոց՝ սմարթֆոնների վրա շատ ժամանակ չծախսելու համար

Առաջին iPhone-ի ներկայացման ժամանակ Սթիվ Ջոբսն ասաց, որ ժամանակ առ ժամանակ հայտնվում են հեղափոխական ապրանքներ, որոնք փոխում են ամեն ինչ: Տարիների ընթացքում այդ հեղափոխական նորությունները սկսել են ամբողջապես վերահսկել մեր կյանքը: Այսօր արդեն մարդկանց դուր չի գալիս այն, որ հեռախոսները փոխել են մեզ: Տեխնոլոգիաները տալիս են մեզ ազատություն՝ միևնույն ժամանակ թողնելով մեզ մենակ:
Հեռախոսից կախվածությունն անվանում են նոմոֆոբիա: Սա այն դեպքն է, երբ մարդ վախենում է բաժանվել հեռախոսից անգամ մի քանի րոպեով և շատ լարված է, երբ հեռախոսը տարածքում չէ: Նման մարդիկ միշտ օնլայն են և վայրկյանական պատասխանում են հաղորդագրություններին: Նոմոֆոբիան անվանում են 21-րդ դարի հիվանդություն:
Ի՞նչ անել, որ սմարթֆոնները չվերահսկեն մեզ: Մասնագետները առաջարկում են 9 միջոց՝ սմարթֆոնների վրա շատ ժամանակ չծախսելու համար:
1. Հստակեցրեք, թե ինչի համար է ձեզ անհրաժեշտ սմարթֆոնը: Ազատվեք ավելորդ հավելվածներից և ծրագրերից:
2. Պարզեք, թե որքան ժամանակ եք ծախսում սմարթֆոնների վրա: Եթե այդ ժամանակը ավելին է, քան 4-5 ժամը, ապա նշանակեք սմարթֆոնային դիետա:
3. Որոշեք, թե ինչպես եք ուզում ծախսել ազատ ժամանակը:
4. Օգտագործեք այնպիսի հավելվածներ, որոնց նպատակը սմարթֆոնային կախվածությունից ձերբազատելն է:
5. Գործարկեք հիշեցման համակարգերը, որոնք կհիշեցնեն, որ ժամանակն է մի կողմ դնլ սմարթֆոնը:
6. Ջնջեք սոցիալական ցանցերի հավելվածերը, քանի որ դրանք անընդհատ նոր ծանուցումների միջոցով անում են այնպես, որ դուք անիմաստ ժամանակ ծախսեք ցանցերում:
8. Իրականացրեք կարճ, բայց օգտակար գործողություններ:
9. Հիշեք հիմնական նպատակի մասին: Եթե վերցրել եք հեռախոսը զանգելու համար, ապա միայն կատարեք զանգը և անջատեք հեռախոսը:
Սիրարփի Աղաբաբյան