Բաժիններ՝

Փետրվարի 10 լավագույն հավելվածները Android-ի համար

Փետրվարի 10 լավագույն հավելվածների ցանկը Android-ի համար նախորդ ամիսների համեմատ բավականին փոխվել է: Այս ցանկում կգտնեք ոչ միայն նոր հավելվածներ, այլև արդեն շատ ծանոթ ծրագրեր:

Փետրվարի 10 լավագույն հավելվածները Android-ի համար.

1. Moon+ Reader

Ոճային և բազմաֆունկցիոնալ հավելվածի միջոցով կարող եք կարդալ տեքստեր բոլոր տեքստային ֆորմատներով, ինչպես նաև PDF-ով: Հավելվածն աշխատում է նաև արխիվների հետ:

2. Rootless Pixel Launcher

Սա հեշտ և շատ արագ լաունչեր է, որն ամբողջովին կրկնում է Pixel սմարթֆոնի ամպային պահոցների տեսքը:

3. Respawnables

Խաղերի սիրահարների համար Respawnables-ն իսկական անակնկալ էր: Ուրախ, դինամիկ շութերը ներկայացված է երրորդ դեմքով:

4. Cake

Հավելվածի միջոցով շատ արագ կարող եք գտնել ձեր ցանկացած կայքերը, նկարները, տեսանյութերը և տեղեկատվությունը:

5. Gesture Control

Այս հավելվածի միջոցով Android-ի օգտատերերը ևս կարող են օգտվել iPhone X-ի գործառույթներից մեկից՝ ժեստերով կառավարումը:

6. Microsoft Launcher

Հավելվածը օգտակար է հատկապես նրանց համար, ովքեր օգտագործում են Windows-ը համակարգիչներում: Հաշվի ակտիվացումից հետո լաունչերը հասանելի է դարձնում սինխրոնիզացիան, ֆայլերի փոխանակումը և այլ հնարավորություններ:

7. Загадки ДаВинчи: Викторина

Հավելվածը աչքի է ընկնում հետաքրքիր դիզայնով և տարբեր թեմաների մասին հետաքրքիր հարցերով՝ խաղեր, կինո, գիտություն, գրականություն և այլն:

8. Movie Expert

Հավելվածը օգտակար է հատկապես նրանց համար, ովքեր անընդհատ հետաքրքիր ֆիլմ են փնտրում: Հավելվածը կառաջարկի գնահատել մի քանի նկարներ, ինչից հետո կառաջարկի ֆիլմ՝ ձեր նախընտրություններով:

9. Учите английский – 5.000 фраз

Հավելվածի միջոցով կարող եք սովորել պատրաստ արտահայտություններ, որոնք կօգնեն ձեզ զրուցել օդանավակայանում, հասնել հյուրանոց կամ վճարել ճաշի համար:

10. Photos Companion

Հավելվածի միջոցով հնարավոր է փոխանցել նկարները համակարգիչ՝ առանց լրացուցիչ լարերի:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս