Բաժիններ՝

«Մարդիկ կարող են Մարսի վրա իջնել արդեն 20 տարի հետո». բրիտանացի աստղանավորդ

Տիեզերական հետազոտությունների բնագավառում նոր դարաշրջանի բացվելու շնորհիվ առաջին մարդը կարող է Մարսի վրա իջնել արդեն 20 տարի հետո: Ինչպես փետրվարի 25-ին հայտնել է The Independent թերթը, այս կանխատեսումը ներկայացրել է բրիտանացի աստղանավորդ Թիմ Փիքը։

Նրա խոսքով՝ փետրվարին ավելի վաղ Իլոն Մասքի Space X ընկերության կողմից իրականացված Falcon գերծանր տանող հրթիռի հաջող արձակումը նոր էջ բացեց մարդու կողմից տիեզերքի նվաճման պատմության մեջ: «Մենք թեւակոխում ենք տիեզերական հետազոտությունների նոր դարաշրջան, որը շատ եւ շատ հետաքրքիր է,- ասել է նա:- Ես կարծում եմ, որ մարդիկ Մարսի վրա կլինեն 2030-ական թվականների վերջին:

Հենց դրա վրա են աշխատում պետական տիեզերական գործակալությունները եւ տիեզերքի հետազոտության միջազգային համակարգող խումբը»: Բրիտանացի աստղանավորդը համոզված է, որ միջազգային լուսնաշուրջ կայանի նախագիծը (Deep Space Gateway, DSG ծրագիր) ապագայում հանգուցային դեր կխաղա մարդու կողմից տիեզերական տարածության յուրացման բնագավառում:

«DSG-ի կառուցումը, հավանաբար, կսկսվի 2022 թվականին, Դա այն է, ինչին ես իրոք անհամբերությամբ եմ սպասում, քանի որ դա ուղի կհարթի ինչպես Լուսնի մակերեւույթին իջնելու նպատակով թռիչքների իրականացման, այնպես էլ դեպի Մարս փոխադրական համակարգի ստեղծման համար»,- ասել է Փիքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս