Տղամարդկանց սթրեսը կարող է ապագա երեխաների հոգեկան շեղումների պատճառ դառնալ. գիտնականներ

Տղամարդկանց սթրեսը կարող է հոգեկան շեղումներ առաջացնել ապագա երեխաների մոտ: Այս եզրակացությանն են եկել ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգի համալսարանի հետազոտողները: Այդ մասին գրել է The Guardian-ը:

Գիտնականները մկների վրա փորձեր են անցկացրել, որոնք ցույց են տվել, որ սթրեսի հորմոնների պոռթկումը փոփոխություններ է առաջացնում ԴՆԹ-ի շրջակա սպիտակուցների մեջ բջիջների ներսում, որոնք սփռվում են այն ուղու վրա, որով անցնում է սերմնահեղուկը:

Մկները, որոնք ծնվել են բեղմնավորումից առաջ սթրես տարած արուներից, ավելի վատ են հակազդել արտաքին գրգռիչներին եւ հաճախ իրենց պահել են ոչ համարժեք: Գիտնականները կարծում են, որ եթե մոդելը տեղափոխվի մարդկանց վրա, ապա կարելի է խոսել այն մասին, որ սթրեսի ենթարկված տղամարդկանց երեխաները ապագայում կարող են տառապել շիզոֆրենիայով:

Միեւնույն ժամանակ հետազոտողները ճշտում են, որ իրենց առայժմ հաջողվել է միայն նկարագրել սթրեսի եւ ապագա սերնդի առողջության փոխադարձ կապի մեխանիզմը: Ներկայում ճշտիվ հայտնի չէ՝ արդյոք եզրակացությունները կիրառելի են մարդկանց նկատմամբ

Տեսանյութեր

Լրահոս