Ցանկացած iPhone «կոտրանքի» ենթարկելու միջոց է գտնվել
Իսրայելի Cellebrite ֆիրմայի մասնագետները պնդում են, որ կարող են շրջանցել Apple-ի ցանկացած պաշտպանություն: Ընկերությունն առայժմ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, բայց Forbes հանդեսի աղբյուրները պնդում են, որ Փեթահ Թիքվայի ծրագրավորողները սովորել են «կոտրանքի» ենթարկել iOS 11-ի հիմքով գաջեթները եւ գործառական համակարգի ավելի վաղ տարբերակները։
Հրատարակությունը նաեւ բերում է ծալաթերթիկ, որտեղ Cellebrite -ն իբր գովազդում է իր ծառայությունները. փաստաթուղթը հավաստում է, որ ծրագրավորողները պատրաստ են ձեռնամուխ լինել iPhone-ի, iPad-ի եւ iPod-ի զանազան տարբերակների արգելազերծմանը:
Միացյալ Նահանգների ոստիկանությունում հանդեսի աղբյուրը պնդում է, որ հաքերները նաեւ խոցելիություն են գտել iPhone 8-ի եւ, հնարավոր է, iPhone X-ի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: