 
                        Աստղագետները նախազգուշացրել են Երկրին խոշոր աստղակերպի մոտենալու մասին
 
                                    Աստղագետները հայտնել են Երկրին 2018DV1 աստղակերպի մոտենալու մասին: The Virtual Telescope Project 2.0 նախագծի կայքում, որտեղ տրվելու է 2018DV1-ի թռիչքի առցանց հեռարձակումը, հայտարարվել է, որ աստղակերպը կանցնի Երկրից 105 հազար կիլոմետր հեռավորության վրա: Օբյեկտի տրամագիծը տատանվում է 5,6-12 մետրի սահմաններում:
Աստղագետները նշում են, որ մեր մոլորակի հետ աստղակերպի բախման սպառնալիք չկա: Առաջին անգամ 2018DV1-ը փետրվարի վերջին գրանցել են ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգում գտնվող Մաունթ-Լեմմոն դիտարանի աշխատակիցները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        