Գիտնականները ծանր ծերությունից զերծ մնալու պարզ միջոց են նշել

Պարբերական քաղցածությունը եւ թեթեւ վարժությունները բարելավում են առողջությունը եւ նվազեցնում սիրտ-անոթային հիվադնությունների, ինչպես նաեւ շաքարախտի հավանականությունը: Այս եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ի Առողջապահության ազգային ինստիտուտների գիտնականները՝ մկների վրա անցկացված գիտափորձերի արդյունքների հիման վրա: Այդ մասին հայտնել է EurekAlert!-ի մամուլի տեղակագիրը:

Հետազոտության ընթացքում, որը տեւել է չորս ամիս, մասնագետներն օգտագործել են չորս խմբի բաժանված մկների: Առաջինում կենդանիներն ունեցել են կերից շուրջօրյա օգտվելու հնարավորություն, երկրորդում կրծողներն ամեն օր 45 րոպե վազել են եւ կարողացել են սնվել, երբ ցանկանան, երրորդում օրումեջ քաղցած են մնացել: Չորրորդ խմբում մկները պարբերաբար քաղցած են մնացել եւ միեւնույն ժամանակ ֆիզիկապես ակտիվ են եղել:

Վարժությունները դրականորեն են ազդել կենդանիների ֆիզիկական առողջության ցուցանիշների վրա, սակայն ֆիզիկական ակտիվության եւ պարբերական քաղցածության զուգորդումն արդյունավետ է եղել տոնուսի պահպանման եւ դիմացկունության զարգացման համար: Գիտնականների խոսքով՝ հետազոտության արդյունքները կիրառելի են նաեւ մարդկանց նկատմամբ, որոնք կարող են այդ կերպ բարելավել օրգանիզմի ընդհանուր վիճակը եւ նվազեցնել վաղաժամ մահվան վտանգը:

Տեսանյութեր

Լրահոս